Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Արմավիրի Ա. Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ մեկնարկել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով պայմանների ապահովում» ծրագրով նախատեսված շինաշխատանքները: Նշված ծրագրում Արմավիրի մարզից ընդգրկված է ևս 5 դպրոց` «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ «Արմավիրի N 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ցավակցել է մարզում տեղի ունեցած դժբախտ դեպքերի արդյունքում զոհվածների հարազատներին. «Թեպետ այս օրն Արմավիրի մարզում պետք է խորհրդանշվեր կրթության ոլորտում հաճելի և սպասված իրադարձություններով, բայց, ցավոք, այն մեր հիշողության մեջ կմնա որպես դժբախտ դեպքերով առանձնացող մի օր, որը մեծ վիշտ ու տխրություն պատճառեց բոլորիս: Դեռևս երեկոյան տեղեկացանք Արմավիրի մարզում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերի մասին, որին էլ ժամեր անց հաջորդեց...

ՀՀ քնչական կոմիտեն տեղեկացնում է 01.09.2020
Հորդորում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորանքի խոսքը Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ 01.09.2020
Կրթության համակարգի հարգարժան նվիրյալներ, սիրելի դպրոցականներ և ուսանողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ: Թեպետ համավարակով պայմանավորված այսօր չենք ունենալու սեպտեմբերմեկյան ավանդական դարձած միջոցառումներ, սակայն այդ հանգամանքը չպետք է կաշկանդի մեզ արժևորելու օրվա խորհուրդը, և այն տոն դարձնելու մեզանում: Ինչ խոսք, այս օրը հոգեհարազատ է բոլոր սերունդներին. այն արթնացնում է ուսումնառության հետաքրքիր ու բովանդակալից տարիների մասին անմոռանալի...

«Պռոշյան գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կա առնվազն 2 զոհ 01.09.2020
Արմավիր գյուղի «Պռոշյան գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Մարզպետն այցելել է «Պռոշյան գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ապա` «Արմավիր» ԲԿ 01.09.2020
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյան գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Մարզպետը եղել է նաև «Արմավիր» բժշկական կենտրոնում, ուր տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է գործարանի չորս աշխատակից: Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին զեկուցվել է, որ իրականացվել են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ և պացիենտներին նախապատրաստում են տեղափոխել...