Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործադիր-Օրենսդիր-ՏԻՄ և մասնավոր հատված համագործակցությամբ մարզի մի շարք համայնքներում աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքներ կիրականացվեն

Գործադիր-Օրենսդիր-ՏԻՄ և մասնավոր հատված համագործակցությամբ մարզի մի շարք համայնքներում աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքներ կիրականացվեն 06.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի և «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարզի տասը համայնքում (քղ. Արմավիր, Արտաշար, Զարթոնք, քղ. Էջմիածին, Փարաքար-Թաիրով, Արևաշատ, Լեռնամերձ, Մուսալեռ, Պտղունք և Երվանդաշատ) մայիս ամսին աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքներ կիրականացվեն: Նախատեսվող աշխատանքներին մասնակցություն կունենան նաև համապատասխան...

 Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Արմավիրի մարզից միջազգային և հանրապետական տարբեր մրցաշարերում հաղթող ճանաչված մարզիկներին

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Արմավիրի մարզից միջազգային և հանրապետական տարբեր մրցաշարերում հաղթող ճանաչված մարզիկներին 02.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզից միջազգային և հանրապետական տարբեր մրցաշարերում հաղթող ճանաչված մարզիկներին և նրանց մարզիչներին: Ողջունելով սպորտսմեններին` մարզպետը բարձր է գնահատել նրանց հաջողությունները, որոնք, ըստ նրա, մեծ պատիվ են բերում ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև Արմավիրի մարզին. <<Ես շատ եմ ուրախանում ձեր հաջողություններով և հպարտ եմ, որ մարզվելով ոչ այդքան բարվոք պայմաններում` դուք կարողանում եք աշխարհի քարտեզի վրա...

Մարզպետը ներկա է գտնվել <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մեխակ Մեխակյանի զոհվելու 25-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին

Մարզպետը ներկա է գտնվել <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մեխակ Մեխակյանի զոհվելու 25-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին 01.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն այսօր ներկա է գտնվել <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանի ասպետ, <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> մեդալակիր, <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>> շքանշանակիր, փոխգնդապետ Մեխակ Մեխակյանի մահվան 25-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին, որը տեղի է ունեցել հերոսի անունը կրող Արագածի միջնակարգ դպրոցում: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին`...

 Մարզպետն ընդունել է ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարին

Մարզպետն ընդունել է ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարին 29.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Վլասովին: Ողջունելով հյուրին` մարզպետը շնորհավորել է նրան և Ուղղափառ եկեղեցու հետևորդներին Քրիստոսի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք և բազում հաջողություններ: Հանդիպմանը Համբարձում Մաթևոսյանը և Սերգեյ Վլասովը քննարկել են մարզային իշխանության և Արմավիրի սահմանապահ զորքերի փոխգործակցությանը վերաբերող...

 Արմավիրում տոնում են Քաղաքացու օրը. Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է տոնական օրվան նվիրված միջոցառումներին

Արմավիրում տոնում են Քաղաքացու օրը. Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է տոնական օրվան նվիրված միջոցառումներին 27.04.2019

Մարզկենտրոն Արմավիրում Անհայտ կորած և զոհված ազատամարտիկների հուշարձանի տարծքում <<Կանաչ Հայաստան>> ծառատունկով առավոտյան տրվել է ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը: Ծառատունկին մասնակցել և խորհրդանշական եղևնիներ են տնկել ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և այլ պաշոնյաներ: Այնուհետև մարզպետն այցելել է քաղաքային զբոսայգի, հետևել <<Սպորտային Արմավիր>> մարզիկների ցուցադրական ելույթներին, ապա մասնակցել...

 ՀՀ քաղաքացու օրն Արմավիրի մարզում. տոնական օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը

ՀՀ քաղաքացու օրն Արմավիրի մարզում. տոնական օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը 26.04.2019

Ապրիլի 27-ին, առավոտյան 10:00-ից Անհայտ կորած և զոհված ազատամարտիկների հուշարձանի տարծքում <<Կանաչ Հայաստան>> ծառատունկով կտրվի ՀՀ քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությունների մեկնարկը: Այնուհետև տեղի կունենան հետևյալ միջոցառումները. 10:00 - 14:00 Մարզիկների ցուցադրական ելույթներ` <<Սպորտային Արմավիր>> (Արմավիրի քաղաքային զբոսայգի) 11:00 - 12:30 Հանրային քննարկում` <<Իրազեկ քաղաքացի>> (Արմավիրի քաղաքային զբոսայգի) 12:30 -...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35