Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հարգանքի տուրք՝ աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, մարզպետարանի և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների հետ միասին այսօր ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանին օգնության շտապող, սակայն Զվարթնոց օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարված օդանավի անձնակազմի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ինչպես հիշում...
Արազափ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները. միջնաժամկետ հատվածում լուծվել է 230 հա հողատարածքի ոռոգման խնդիր, վերացվել է կրկնակի աղակալման վտանգը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 28 մլն 067.23 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը եղել է 70%` 19 մլն 647.06 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 8 մլն 420.17 հազ. դրամ: Արազափի հիմնական ջրատարը կառուցվել է 1980-ական թվականներին և...
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհի` Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատման աշխատանքները` անվտանգ երթևեկ ապահովելով համայնքի բնակիչների և վարորդների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 20 մլն 363.24 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 45%` 9 մլն 163.46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 199.78 հազ. դրամ: 270 գծմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար ապահովվել է 100 մմ...
Ավարտվել են Ջրառատ համայնքում 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. վերակառուցվել է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան տանիքը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 9 մլն 050.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 30% է` 2 մլն 715.207 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 6 մլն 335.483 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում քայքայված, անմխիթար վիճակում գտնվող...
Քարակերտ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները. ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 59 մլն 110.9 հազար դրամ`պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Իրականացված 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ են ապահովվել Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի ու վարորդների համար, մեծացել է նաև...
Մեծամոր քաղաքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. հիմնանորոգվել է համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը, իսկ մի շարք փողոցների ասֆալտապատումն ընթացքի մեջ է և կավարտվի մինչև տարեվերջ: Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմել է 27 մլն 479.1 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է քաղաքի 1-ին թաղամասում գտնվող...


