Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արցախին ու Պաշտպանության բանակին նյութական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ 29.09.2020
Հարգելի՛ հայրենակիցներ, Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես. Եթե բնակվում եք Արմավիրի մարզում և ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել, ապա դիմեք մարզպետարանի կոնտակտային անձին, ով կուղղորդի Ձեզ գործընթացը ճիշտ կազմակերպելու հարցում: Արմավիր 093 64 70 07; 093 92 95 95 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Համապատասխան աշխատակիցը, ելնելով առկա կարիքներից, Ձեզ կհուշի, թե ինչ տեսակի աջակցություն է հարկավոր...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու վերաբերյալ 29.09.2020
Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով Արմավիրի մարզի կամավոր դոնորները կարող են դիմել Արմավիրի արյան փոխներարկման կայան: Հասցե` ք. Արմավիր, Շահումյան 3 Հեռ.` 0237/2-06-72, 0237/2-75-67 Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է` լինեք 18 տարեկան, լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք, արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն 29.09.2020
«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ...

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները 25.09.2020
Նորավանում ավարտվել են 5-րդ փողոցի 29/1 հասցեում գտնվող համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները. համայնքն ապահովվել է ունիվերսալ խաղահրապարակով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն 549.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 30%` 6 մլն 764.7 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 15 մլն 784.3 հազար դրամ: Ծրագրի արդյունքում համայնքի բնակիչներին և հատկապես երեխաներին հնարավորություն է ընձեռվել իրենց ազատ ժամանցն...

Նախակրթարանի բացում ` Դաշտում, հոբելյանական միջոցառումներ` Էջմիածնում 25.09.2020
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Դաշտի միջնակարգ դպրոց, մասնակցել «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում և համայնքի բնակչության գործուն աջակցությամբ կառուցված նախակրթարանի բացմանը: Այն կառուցվել է շուրջ 2 մլն 100 հազար դրամ ընդհանուր բյուջեով, և իր...

Ջրառատ համայնքում մեկնարկել են նաև սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները 24.09.2020
Ջրառատ համայնքում մեկնարկել են նաև սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները. ծրագրի ասֆալտապատման բաղադրիչով ընթանում է Մեծամորի խճուղու 1436 մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 128 մլն 628 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 57 մլն 879.9 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 70 մլն 742.1 հազ. դրամ: Իրականացվող աշխատանքների շրջանակում հատուկ տեխնիկայի միջոցով դուրս կբերվի...


