Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում 14.03.2025
Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների ու ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել է հանրային իրազեկման ու հաղորդակցության, տեղեկատվական միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ պաշտպանության նախարարության և մարզպետարանների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախանշվել են փոխգործակցությունն ընդլայնելու...

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը․ քայլ առ քայլ ուղեցույց 14.03.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. քայլ առ քայլ ուղեցույց: Քայլ 1️⃣ Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկերի մարում/վերադարձ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Քայլ 2️⃣ Վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա...

Հաստատվել է 2025 թ․ գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը 14.03.2025
Ծրագրի շրջանակում այս տարի կապահովագրվի 13 մշակաբույս (խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ) 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ: Նախատեսվում է սուբսիդավորել ապահովագրավճարի 70-80%-ը, նախկինում գործող 50-60%-ի փոխարեն։ Ծրագրին մասնակցում են 3 ապահովագրական ընկերություններ՝ Ինգո Արմենիա, Լիգա Ինշուրանս, Սիլ Ինշուրանս: ...

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման շինարարական աշխատանքների ավարտական փուլի համար տրամադրվել է 13,068 միլիոն ՀՀ դրամ ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 118 մլն ՀՀ դրամ, որի իրականացման արդյունքում կառուցվել է խմելու ջրամատակարարման նոր ցանց՝ 17440 գծմ...

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Բաղրամյան համայնք 12.03.2025
Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Բաղրամյան համայնքի Բագարան և Երվանդաշատ բնակավայրեր։ Բագարան բնակավայրում մարզի ղեկավարն այցելել է նախկին կենցաղի տան տարածք, որն այժմ վերանորոգվում է որպես հանդիսությունների սրահ և շինարարական աշխատանքների ավարտից հետո կծառայի սահմանամերձ Բագարանի և հարակից բնակավայրերի բնակիչների համար: 2023թ․...

Սեմինար–քննարկում՝ հայտարարագրերի վերաբերյալ 12.03.2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարատու պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի, ինչպես նաև շահերի հայտարարագրերի ներկայացման գործընթացի կազմակերպման նպատակով սեմինար–քննարկում է անցկացրել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համայնքապետարանների համապատասխան ներկայացուցիչները։ Հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվել են հայտարարագրմանն առնչվող օրենսդրական կարգավորումները, հայտարարագրման էլեկտրոնային համակարգը,...