Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի մասնագիտական տոնի արթիվ 21.06.2023
Սիրելի՛ բուժաշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Դուք ձեր ճակատագիրը կապել եք դժվարին, բայց աշխարհի ամենաազնիվ մասնագիտության հետ։ Բժշկական անձնակազմը անձնվիրաբար պահպանում է մարդուն տրված մեծագույն արժեքները՝ կյանքն ու առողջությունը, իսկ մարդիկ վստահում են բուժաշխատողներին իրենց ունեցած ամենաթանկը՝ իրենց և իրենց սիրելիների առողջությանը: Ձեր հարուստ մասնագիտական գիտելիքների, նվիրումի և մարդկային լավագույն որակների շնորհիվ...

Հարցում ՝ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ 21.06.2023
Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում նախատեսվում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Մեծամորի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում: Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց...

Ուշադրություն 21.06.2023
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը հերթական անգամ հայտարարել է «Անուշ Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ պետական բուհեր ընդունվող ուսանողների համար: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ http://armavir.mtad.am/files/announcements/13030.pdf

Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Խորոնք բնակավայրում տեղադրված հուշակոթողի բացմանը 20.06.2023
Հունիսի 20-ին Արաքս համայնքի Խորոնք բնակավայրում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների հիշատակը հավերժացնող հուշակողթողի բացմանը: Հուշ-ցերեկույթը սկսվեց հոգեհանգստյան կարգով, որը մատուցեցին Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն, ողջունելով ներկաներին, իր խոնարհումն ու անվերապահ աջակցությունը հայտնեց հայրենիքի...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 20.06.2023
Սույն թվականի հունիսի 23-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով - ՕՐԱԿԱՐԳ

ՀՀ Արմավիրի մարզի 20 երեխա ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանի «Արագած» ճամբարում 20.06.2023
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը Հանքավանի «Արագած» ճամբարում հունիսի 19-ից հուլիսի 5–ը կազմակերպել է 10-15 տարեկան ծնողազուրկ, ՀՕՖ–ի շահառու, սոցիալապես անապահով ընտանիքների և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաների հանգիստը: Շահառու խմբի 20 երեխա և նրանց հետ աշխատող մեկ մանկավարժ 16-օրյա հանգիստ կանցկացնի Հանքավանի «Արագած» ճամբարում, որտեղ կազմակերպվելու են բազմաթիվ...