Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն մեկ օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» շուկայի գործունեությունը` տարածքը ախտահանելու և սանիտարական վիճակը վերականգնելու նպատակով: Շուկան փակվել է այսօր` ժամը 10:00-ից, և կգործի վաղը` ժամը 10:00-ին: Սահմանված ժամկետում նախատեսված միջոցառումների շրջանակում ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ն այսօր վարակազերծման համալիր գործընթաց է իրականացրել շուկայի ողջ տարածքում`...

Արևիկ համայնքի նոր բնակեցված թաղամասի 60 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով 03.06.2020
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բնական գազից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև Արևիկ համայնքի նոր բնակեցված թաղամասի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 28-րդ և 30-րդ փողոցների բնակիչներին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 703 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը կազմում է 50%` 11 մլն 351 հազարական դրամ: Արևիկում 2019 գծմ երկարությամբ գազատարի կառուցման ծրագրով համայնքապետարանը նպատակ ունի օժանդակելու շահառու հանդիսացող 60...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են «Հետք» լրատվականի կողմից օրեր առաջ հրապարակված «Մայիսյանի ավագանին սոցիալական օգնություն է հատկացրել համայնքապետի կնոջը՝ 60-ամյակի առթիվ» հոդվածում արծարծված հարցերը: Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայիսյան համայնքի ղեկավարն արդեն համայնքային բյուջե է փոխանցել դրամական օգնության տեսքով իր...

Դալարիկ համայնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 02.06.2020
Դալարիկ համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները կփոխարինվեն նորերով, իսկ հանդիսությունների սրահի և մարզասրահի տանիքը կվերակառուցվի. համայնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի: Առաջին ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 9 մլն 676 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 48% է` 4 մլն 644 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 52%` 5 մլն 31 հազ. դրամ: Երկրորդ ծրագիրը կիրականացվի 12 մլն 561 հազ. դրամի շրջանակում, որից ՀՀ պետական...

Մարգարա համայնքի 6 փողոց կապահովվի ջրամատակարարման ցանցով 02.06.2020
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մարգարա համայնքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ փողոցները կապահովվեն ջրամատակարարման ցանցով. կկառուցվի 2366 գծմ ջրագիծ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 480 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 8 մլն 36 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 30%` 3 մլն 444 հազար դրամ: Համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցմամբ կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի...

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ մեր կյանքը լույսով ու ջերմությամբ լցնող, մեր օրերը գունավորող ու բովանդակող էակներին, մեր փոքրիկ բարեկամներին: Իմ մեծագույն ցանկությունն է, որ մեր երեխաները հասակ առնեն ընտանեկան ջերմ և առողջ բարոյահոգեբանական միջավայրում՝ շրջապատված սիրով ու հոգատարությամբ: Այս հարցում, ինչ խոսք, մեծ է յուրաքանչյուրիս դերակատարումը: Եվ մենք մեր իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պետք է անենք առավելագույնը, որպեսզի նրանք...