Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են 14.08.2020

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են. շուրջ 500 շահառու շուտով կապույտ վառելիքից օգտվելու հնարավորություն կունենա: Գազաֆիկացումը կիրականացվի #սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18 մլն 651.37 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում 1085 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար կանցկացվի, հենասյուներ և բաշխիչ կետ կտեղադրվի: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն...

Արմավիրի շախմատի դպրոցում մարզպետը մասնակցել է  Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրու և ինտերակտիվ շախմատային տախտակի բացմանը

Արմավիրի շախմատի դպրոցում մարզպետը մասնակցել է Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրու և ինտերակտիվ շախմատային տախտակի բացմանը 13.08.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ այսօր Արմավիրի շախմատի դպրոցում մասնակցել է մեծանուն հայի` շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977),...

Մեկնարկել են Արտիմետ համայնքի Րաֆֆու և Բակունցի փողոցների գազիֆիկացման աշխատանքները

Մեկնարկել են Արտիմետ համայնքի Րաֆֆու և Բակունցի փողոցների գազիֆիկացման աշխատանքները 12.08.2020

Մեկնարկել են Արտիմետ համայնքի Րաֆֆու և Բակունցի փողոցների գազիֆիկացման աշխատանքները. շուտով համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով: Նշված փողոցների գազաֆիկացումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրով` 15 մլն 715 հազար դրամի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Նշենք, որ Արտիմետ համայնքի տնտեսությունների գրեթե 70%-ն արդեն գազաֆիկացված է: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կգազաֆիկացվի ևս 30%-ը` 129 տնտեսություն, և համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ...

ՏԿԵ նախարարը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

ՏԿԵ նախարարը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին 12.08.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան` աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։ «ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում...

Արմավիրի մարզից ներկայացված  77 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել

Արմավիրի մարզից ներկայացված 77 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել 11.08.2020

ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել: Արդյունքում Կառավարության համաֆինանսավորմամբ 2020 թվականին Արմավիրի մարզի 61 համայնքի, այդ թվում` 3 քաղաքային, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն 091.82 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: Նշված գումարից շուրջ 1 մլրդ 713 մլն 257.33 հազ. դրամը համայնքների, 1 մլրդ 664 մլն 835.43.5 հազ. դրամը` պետության և...

Մուսալեռում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները

Մուսալեռում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները 10.08.2020

Մեկնարկել են #Մուսալեռ համայնքի ակտիվորեն կառուցապատվող Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցների գազաֆիկացման աշխատանքները. 142 տնամերձ հողատարածք կապահովվի կապույտ վառելիքով: Գազաֆիկացումը իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 623.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 12 մլն 311.845 հազարական դրամ: Գազաֆիկացման ծրագրի իրականացման միջնաժամկետ արդյունքում ակնկալվում է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-06 15:29:11