Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պտղունքում մեկնարկել են նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները

Պտղունքում մեկնարկել են նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները 06.07.2020

Պտղունք համայնքում մեկնարկել են նորակառույց թաղամասի Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ: Համայնքի նշված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ հողամաս, ավելի քան 25 նորակառույց տուն և 150 շահառու: Կարևոր է այն հանգամանքը, որ թաղամասում շարունակաբար ավելանում են...

ԱՆ-ն նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ է նախաձեռնել

ԱՆ-ն նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ է նախաձեռնել 06.07.2020

Բժշկական կրթություն ստացող հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն: Նշանակումներ կատարելիս նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի...

1.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում` Ծիածան համայնքում

1.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում` Ծիածան համայնքում 06.07.2020

Կհիմնանորոգվի Ծիածան համայնքի` 1970 թվականին ասֆալտապատված և երբևէ չնորոգված գլխավոր փողոցի 1.1 կմ երկարությամբ հատվածը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 88 մլն 529.53 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 39 մլն 838.29 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 48 մլն 691.24 հազ. դրամ:  Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում հատուկ տեխնիկայի միջոցով դուրս կբերվի ասֆալտի նախկին շերտը, կհարթեցվի, կխճապատվի և կիրականացվի ծածկույթի...

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման վերաբերյալ հուշաթերթ

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման վերաբերյալ հուշաթերթ 06.07.2020

 I. Ինչ է թունաքիմիկատը 1. Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ: II. Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից 2. Թունաքիմիկատներ գնելիս՝ 1) Հետևե՛ք...

Ջրարբիում ճանապարհի վերակառուցման ծրագիր կիրականացվի

Ջրարբիում ճանապարհի վերակառուցման ծրագիր կիրականացվի 06.07.2020

Ջրարբի համայնքում 735 մ երկարությամբ ճանապարհ կվերակառուցվի. անվտանգ երթևեկ կապահովվի հետիոտների և վարորդների համար: Ճանապարհի վերակառուցումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 93 մլն 325.1 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 46 մլն 647.1 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 24.3%` 22 մլն 678 հազ. դրամ, իսկ մասնավորի կողմից ներդրումը` 25.7%` 24 մլն դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կիրականացվի...

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի 03.07.2020

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի, բացի այդ, կտեղադրվեն արևային համակարգեր և փողոցները կապահովվեն լուսավորությամբ: Հակակարկտային կայանների կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 500 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 3 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60%` 5 մլն 100 հազ. դրամ: Հակակարկտային կայանների տեղադրմամբ համայնքում կապահովվի ևս 300 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում` նպաստելով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-04 18:10:15