Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը Մեծամորի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է ունեցել քաղաքապետի և ավագանու անդամների հետ 13.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մեծամորի քաղաքապետարանում աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել քաղաքապետի և ավագանու անդամների հետ: Հանդիպման շրջանակում մարզպետը ներկայացրել է պետական բյուջեի միջոցներով և մարզպետարանի աջակցությամբ Մեծամորում իրականացված ծրագրերը, իսկ քաղաքապետը հանդես է եկել վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին և կարևորելով հաշվետվողականության ու աշխատանքային նոր մշակույթի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Արմավիր քաղաքի ավագանու 11-րդ արտահերթ նիստին 12.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի քաղաքապետարանում այսօր մասնակցել է քաղաքի ավագանու 11-րդ արտահերթ նիստին: Ողջունելով ներկաներին` մարզպետն ընդգծել է, որ նման ձևաչափով սա առաջին հանդիպումն է կառավարության ներկայացուցչի և տեղեկան ինքնակառավարման մամնի անդամների միջև: Նա նշել է, որ բարձր մակարդակով աշխատանք է իրականացվում մարզի երեք քաղաքապետերի հետ` միաժամանակ կարևորելով ավագանու անդամների հետ նախաձեռնած հանդիպումը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր խոսքում...

Քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը 11.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել 2019-2025 թվականների Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության (ՀՏԶՌ) նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումը, որը գլխավորել է մարզպետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Ողջունելով...

Ամփոփվել են 2019 թ․ ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները 10.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու կայանի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից է կայանի պաշարների վերականգնումն ու ԱԷԿ-ի շահագործման ժամկետի...

Հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն Արմավիր քաղաքի հրապարակում 09.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրվա շրջանակում Արմավիր քաղաքի հրապարակում այսօր կազմակերպել էր հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն, որին տեղում ծանոթացել է նաև փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը: Նշենք, որ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով համապետական միջոցառումների ծրագրի շրջանակներում...

Մարզպետն Էջմիածնում ներկա է գտնվել «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը 06.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, համայնքի ավագանու և մեծաթիվ հյուրերի հետ Էջմիածնում այսօր ներկա է գտնվել բարերարներ Արամայիս Միրզոյանի, Կարեն և Արման Մկրտչյանների օժանդակությամբ վերանորոգված «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը: Հյուրերին մանկապարտեզի սաներն ու դաստիարակները դիմավորել են տոնական բարձր տրամադրությամբ, ողջույնի խոսքերով, ինքնատիպ երգ ու պարով: Ողջունելով...