Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մարգարա համայնքում սկսվել է մանկապարտեզի կապիտալ վերանորոգումը 25.09.2019
Համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում սահմանամերձ Մարգարա համայնքում սկսվել են մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 25 մլն 898.66 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 16 մլն 834.13 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 9 մլն 064.53 հազար դրամ, համապատասխանապար 65 եւ 35 տոկոս: *** Արմավիրի մարզի 40 համայնքի...

Ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագիր` 7 համայնքում 23.09.2019
ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել պետական բյուջեի միջոցների հաշվին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ -ի սպասարկման տարածքում գտնվող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագիրը, որի շրջանակում համապատասխան աշխատանքներ կիրականացվեն նաեւ Արմավիրի մարզի 7 համայնքում, այդ թվում` Արմավիր (քաղ.) Մեծամոր (քաղ.) Արևաշատ Մուսալեռ Ոսկեհատ Արշալույս Հովտամեջ Վերը նշված համայնքներում ջրամատակարարման համակարգերի...

Հանդիսավորությամբ նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը 22.09.2019
Տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում տոնակատարություն է կազմակերպվում եւ զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով, ազգային արժանապատվության բարձր զգացումով նշվում է հերոսամարտի տարելիցն ու հարգանքի տուրք է մատուցվում 18 նահատակների հիշատակին։ Ավանդական դարձած տոնակատարութանն այսօր աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու մեծ թվով հյուրերի հետ մասնակցել են նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 21.09.2019
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին: Այդ պատմական քայլով դարավոր մեր հայրենիքում մենք վերակերտեցինք մեր պետականությունը` փոխելով Հայաստանի կարգավիճակն ու ճակատագիրը, հայրենի մեր երկիրը...

Դրոշաձողի տեղադրում` Անկախության տոնին ընդառաջ 20.09.2019
Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին ընդառաջ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի նախաձեռնությամբ եւ անմիջական աջակցությամբ սահմանամերձ Երվանդաշատ համայնքում` պատմական Երվանդաշատ մայրաքաղաքին նվիրված հուշատեղիում, տեղադրվել է 9 մ բարձրությամբ դրոշաձող, որի վրա այսուհետ կծածանվի Հայոց եռագույնը: