Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.05.2019
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված երկու քաղաքացի: Քաղաքացիները Կարեն Գրիգորյանին դիմել են բնակարանային պայմանների բարելավման, տանիքի վերանորոգման և դրամական օգնության խնդրանքով: Ներկայացված հարցերին փոխմարզպետի կողմից հնարավորության սահմաններում տրվել են մասնակի լուծումներ:

Բնակարաններով կապահովվեն 26 անօթեւան ընտանիքներ 30.05.2019
Հայաստանի Հանրապետության Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և բավարարվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի միջնորդությունը Արմավիր քաղաքի Մխիթար Հերացի փողոցի թիվ 5 հասցեի, ՀՀ պետական գույքի հաշվեկշռում գտնվող չօգտագործվող շինությունները ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային համայնքին նվիրելու հարցը: Նշված շինությունները մոտ ապագայում մասնավոր ներդրողի միջոցներով կվերանորոգվեն որպես բնակարաններ և անհատույց կտրամադրվեն Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյան փողոցի թիվ 1 այրված և թիվ 9...

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում նշվել է «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության 30-ամյակը, որին ներկա են գտնվել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը և բազմաթիվ այլ հյուրեր: Միջոցառման սկիզբն ազդարարվել է հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելու արարողությամբ, այնուհետև հնչել են...

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2019
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների: Հենց այդ ճանապարհով հարյուրամյակների դադարից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը` դառնալով հայ ժողովրդի պատմության շրջադարձային իրադարձություն և...

Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին 27.05.2019
Հանրապետության տոնի առթիվ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում` Հաղթանակի հուշապատի մոտ, մայիսի 28-ին տեղի կունենա տոնական համերգ` մարզը ներկայացնող մշակութային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ: Տոնական օրվան նվիրված համերգային ծրագիրը կսկսվի ժամը 18:30-ին և կավարտվի 21:30-ին` հրավառությամբ: Մայիսի 28-ին բոլորին հրավիրում ենք Սարդարապատի հուշահամալիր` նշելու Հանրապետության տոնը:

Արմավիրի մարզից 10 սուբվենցիոն ծրագիր արդեն հավանության է արժանացել 27.05.2019
ՀՀ Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 32 ամբողջական փաթեթ, 8 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն: Օրերես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և...