Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր ԲԿ 26.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանի ուղեկցությամբ այսօր անակնկալ այցով եղել է Արմավիրի բժշկական կենտրոնում, շրջել բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, գույքային հագեցվածությանը, զրուցել բուժաշխատողների հետ: Արմավիր ԲԿ կատարած այցի շրջանակում մարզպետը բուժհաստատության տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ քննարկել է ինֆեկցիոն բաժանմունքը վերաբացելու, արյան կայանը ԲԿ-ի տարածքում տեղակայելու և հեմոդիալիզի...

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 25.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 6 քաղաքացի, ևս 4-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական օգնության, զբաղվածության ապահովման և հողային հարաբերությունների կարգավորման խնդրանքով, ինչպես նաև անձնական բնույթի հարցերով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը...

Արմավիրում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին 24.04.2019
Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, կատարել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ: Արարողության ավարտից հետո մարզպետ Համբարձում...

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցն է։ Օսմանյան Թուրքիայի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրված և իրականացված հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է: Ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը ոգեկոչում է 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը, հիշում նրանց տառապանքի ուղին և աղոթում նրանց հոգիների խաղախության համար: Արտահայտելով մեր հարգանքն ու...

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 23.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման,...

ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը 22.04.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա...