Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.08.2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Արմավիրի մարզ կատարելիք այցի շրջանակում, օգոստոսի 31-ին, ժամը 13:10-ին մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներին...

Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների 2016 թվականի օգոստոսյան խորհրդակցություն

Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների 2016 թվականի օգոստոսյան խորհրդակցություն 30.08.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը , ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Բացման խոսքում մարզպետը շնորհավորելով դպրոցների տնօրեններին և ոլորտի պատասխանատուներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝...

Շահագործման հանձնվեց Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցը

Շահագործման հանձնվեց Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցը 29.08.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ, կրթօջախի հիմնանորոգման հովանավորներ Արմէն և Պերճուհի Նալպանտեանները, ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ և մեծ թվով հյուրեր: Նալպանտեան ընտանիքի...

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ 25.08.2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն ու կարկտահարությունն այս տարի շրջանցել են...

Վաստակած հանգստի ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Վիկտորյա Սուքիասյանը

Վաստակած հանգստի ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Վիկտորյա Սուքիասյանը 25.08.2016

Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմը վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վիկտորյա Սուքիասյանին: Մարզպետը բարձր գնահատեց նրա մասնագիտական կարողությունները և տարիների վաստակը, որոնք, նրա խոսքով, նպաստել են ոլորտի կայացմանը և առաջընթացին: ՀՀ Արմավիրի մարզի կրթության բնագավառի զարգացման գործում ունեցած ավանդի, երկար ու...

Խաչքարի բացում և պուրակի անվանակոչում՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված  Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին

Խաչքարի բացում և պուրակի անվանակոչում՝ նվիրված ապրիլյան պատերազմում զոհված Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին 23.08.2016

Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը  ծնվել է 1988 թվականին, ՀՀ Արմավիրի մարզի Ապագա համայնքում: Նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ուսումնառությունից հետո  տեղափոխվել է  Ստեփանակերտ, ապա՝ Մատաղիս: Համայնքում  մերօրյա հերոսին հիշում են որպես լավ մարդու, ով հանուն իր հայրենիքի պատրաստ էր ամեն ինչի: Եվ իսկապես,  Հովսեփը հանուն հայրենիքի ապագայի և խաղաղ օրվա համար իր կյանքը նվիրաբերեց ժողովրդին՝  դառնալով հայ ազգի հերոս, ով երազում էր պայծառ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02