Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ:...

Մարզային հանձնաժողովն ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը 21.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանն Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողն ամփոփել է ս.թ. օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից տուժած մարզի 19 համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները` ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով: Կարևորելով կառավարություն ներկայացվող տեղեկանքում բնական աղետից տուժած գյուղացիական տնտեսությունների մասով ամբողջական և ճշգրիտ...

Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում 20.08.2018
Երեկ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի արդյունքում ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվելով բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ Միրիջանյանի հանձնարարությամբ Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներ է...

Ճանաչողական այցով ՀՀ Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը 19.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր ճանաչողական այցով եղել է ՀՀ Արմավիրի մարզում: Մինչ մարզի կրթամշակութային վայրեր այցելելը նախարարը մարզպետարանում հանդիպում-քննարկում է ունեցել մարզպետ Գագիկ Միրիջանյանի և այլ պաշտոնյաների հետ: Մարզպետը նախարարին ամփոփ տեղեկություն է ներկայացրել մարզի մշակութային կազմակերպությունների, մշակույթի առանձին ենթաոլորտներում առկա հիմնախնդիրների և առաջիկայում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` նշելով, որ իր լիազորությունների և...

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին 17.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի, Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի, Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ ներկա է գտնվել Օշականի ճակատամարտի 191-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների և հայ...

Մարզի համայնքներում շարունակվում են իրավական և մասնագիտական հսկողությունները 13.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշումներով ստեղծված աշխատանքային խմբերը վերջին ամիսներին իրավական և մասնագիտական հսկողություն են իրականացրել Դալարիկ, Եղեգնուտ, Արևաշատ, Արշալույս և Վաղարշապատ (Էջմիածին) համայնքներում: Իսկ Գեղակերտ, Մուսալեռ, Ջրառատ, Նոր Արմավիր համայնքներում համապատասխան աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով վերը նշված այն համայնքներում, որտեղ ավարտվել են իրավական և մասնագիտական հսկողության...