Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, կառավարության և մարզպետարանի աշխատակիցների, «Շարմ հոլդինգ»-ի պատասխանատուների մասնակցությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա շրջանակներում մարզկենտրոն Արմավիրում նախատեսվող տոնական միջոցառումներին վերաբերող մանրամասներ: Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում հավանության արժանացավ «Տոների և հիշատակի օրերի մասին»...

2016 թվականի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով և թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածն իրապես պատերազմ էր, որն ավելի քան 100 զինվորի կյանք խլեց: Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորներից 8-ն Արմավիրի մարզից էին` Նիկոլայ Օսիպյան, Հովսեփ Կիրակոսյան, Գոռ Կիրակոսյան, Արամ Աբրահամյան, Արամայիս Միքայելյան, Սաշա Գալստյան, Բորիս Օզմանյան...

<<Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի>> ներդրումային համաժողովը հետաձգվել է 01.04.2019
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականի ապրիլի 12-ին նախատեսված <<Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի>> ներդրումային համաժողովը հետաձգվել է: Համաժողովի իրականացման մասին հավելյալ տեղեկություն կներկայացնենք առաջիկայում:

Կանանց մեկամսյակի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում և Արցախի պաշտպանության դիրքերում Արմավիրի մարզից զոհված զինվորների մայրերին և կանանց: Ողջունելով նրանց և շնորհավորելով մեկամսյակի կապակցությամբ` մարզպետը շնորհակալություն է հայտնել մայրերին, կանանց իրենց ջերմ ներկայության, սրտացավ վերաբերմունքի և հայրենիքին նվիրաբերած քաջերի համար: <<Ես գիտակցում եմ` ձեր վշտի ու ցավի մեջ միգուցե նման շնորհավորանքները տեղին չեն կամ...

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 28.03.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 5 քաղաքացի, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքով ապահովման, մարզական խմբակի բացման և հողատարածքի ոռոգման հարցերի լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Ընդունելությանը գրանցված քաղաքացիներից մեկն էլ մարզպետին է ներկայացվել իր...

Այսօր առավոտյան ժամը 9:00-ից Արմավիրի մարզում տրվել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական առաջին շաբաթօրյակի մեկնարկը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում նախապես հստակեցվել են աշխատանքային ծրագրերը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները: Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային,...