Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին 27.05.2019
Հանրապետության տոնի առթիվ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում` Հաղթանակի հուշապատի մոտ, մայիսի 28-ին տեղի կունենա տոնական համերգ` մարզը ներկայացնող մշակութային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ: Տոնական օրվան նվիրված համերգային ծրագիրը կսկսվի ժամը 18:30-ին և կավարտվի 21:30-ին` հրավառությամբ: Մայիսի 28-ին բոլորին հրավիրում ենք Սարդարապատի հուշահամալիր` նշելու Հանրապետության տոնը:

Արմավիրի մարզից 10 սուբվենցիոն ծրագիր արդեն հավանության է արժանացել 27.05.2019
ՀՀ Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 32 ամբողջական փաթեթ, 8 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն: Օրերես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 24.05.2019
Սիրելի շրջանավարտներ, Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության ավարտն ազդարարող տոնական օրվա` Վերջին զանգի կապակցությամբ: Այս խորհրդանշական օրը դուք միշտ հիշելու եք: Հիշելու եք սիրով, հուզմունքով, հպարտությամբ, երբեմն էլ` ափսոսանքով: Սակայն մեծ կյանք տանող ճանապարհին թող ոչինչ չընկճի ձեզ ձեր ուղին յուրովի հարթելու և արդարացիորեն առաջ ընթանալու գործում: Լինելով մեր նորօրյա պատմության հերոսական դրվագների ոգով կրթված ու դաստիարակված սերունդ` դուք...
ՀՀ Արմավիրի մարզի դպրոցականների՝ 2018-2019 ուսումնական տարվա օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերը կազմակերպվել և անցկացվել են ըստ նախատեսված ժամանակացույցերի: Դպրոցական փուլի արդյունքներով 9 առարկայից տարածքային փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել 1276 աշակերտ: Մարզի 91 դպրոց «Մաթեմատիկա», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն»...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և համայնքապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Արմավիրի մարզում սկսվել է աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքների երկրորդ փուլը: Այս փուլով կբարեկարգվեն հետևյալ համայնքների ճանապարհները. * Խանջյան * Նորապատ * Փշատավան * Ապագա * Գեղակերտ * Գրիբոյեդով Ինչպես արդեն տեղեկացրել...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածաշրջանային տնօրեններին 23.05.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածաշրջանային տնօրեններին` քննարկելու ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները: Ողջունելով Վեոլիա Ջրի պատասխանատուներին` մարզպետը նշել է, որ պատրաստ է համագործակցության, որպեսզի ընկերության սպասարկման տակ գտնվող մարզի 32 համայնքում ջրամատակարարման համակարգի հետ կապված խնդիրներին հնարավորինս օպերատիվ և արդյունավետ լուծում տրվի: Նա ներկայացրել է...


