Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվել են ոռոգման շրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցեր 18.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը մարզը սպասարկող Արմավիր, Էջմիածին և Շենիկ ՋՕԸ-երի տնօրենների և աշխատակիցների հետ քննարկվել են ոռոգման շրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Ողջունելով ներկաներին` ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 16-ին գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի շուրջ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կառուցվածքային առանձնացված ստորաբաժանումների` սոցիալական աջակցության Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) աշխատակիցների մասնակցությամբ: Ողջունելով գործակալությունների աշխատակիցներին` մարզպետը ներկայացրել է աշխատանքային այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում է և ցանկանում է դրանք հասու դարձնել մարզպետարանի աշխատանքային թիմի յուրաքանչյուր անդամին. <<Մենք...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ 17.01.2019
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային որոշ պատասխանատուներ: Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը նախապես գրանցվել և մասնակցել է 6 քաղաքացի, ևս 4-ին էլ Կարեն Գրիգորյանն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները փոխմարզպետին հիմանականում դիմել են սոցիալական աջակցության և աշխատանքով ապահովելու խնդրանքով: Հարց է եղել նաև բնակելի տան տանիքի վրայով...

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Ջրառատ համայնքի բնակիչների մասնակցությամբ 16.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանում քիչ առաջ ավարտվել է Ջրառատ համայնքի բնակիչների մասնակցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից հրավիրված խորհրդակցությունը: Մարզպետը ջրառատցիների հետ քննարկել է համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի հրաժարականի հարցը: Նա ներկայացրել է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախապայմանները` ընդգծելով, որ գործընթացն իրականացվելու է բացառապես օրենքի տառին համապատասխան:...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում 11.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր անակնկալ այցով եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում` տեղում ծանոթանալու դասասենյակների ընդհանուր ջերմաստիճանին և աշակերտների հաճախելիությանը: Կրթօջախի տնօրեն Արմենուհի Տեր-Խաչատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցում, եղել տարբեր դասասենյակներում, կաթսայատանը, ծանոթացել ընդհանուր իրավիճակին և առկա պայմաններին: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի այցելության ժամանակահատվածում դպրոցում ջերմաստիճանը հիմնականում եղել է 20-22 աստիճան, միայն...

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների` այս տարվա առաջին ընդունելությունը 10.01.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների` այս տարվա առաջին առաջին ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 5 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու և լուծման տարբերակներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի տարբեր ոլորտներ ներկայացնող պատասխանատուներ: Ընդունելությանը հերթագրված քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքով ապահովելու և դրամական աջակցություն տրամադրելու խնդրանքով:...