Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ այսօր մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են սեպտեմբերի 8-ին իրականացվող համապետական շաբաթօրյակին վերաբերող հարցեր: Կարևորելով շաբաթօրյակին մարզում գործող բոլոր հաստատությունների ներգրավվածությունը` փոխմարզպետը ոլորտային պատասխանատուներին հորդորել է մոբիլիզացնել մարդկային և տեխնիկական ռեսուրսները և հնարավորինս արդյունավետ կերպով իրականացնել նախատեսվող...

Մարզպետն այցելել է Սարգիս Վարդանյանի արվեստանոց-թանգարան 07.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Սարգիս Վարդանյանի արվեստանոց-թանգարան: Նկարչի որդին` Զարեհ Վարդանյանը, մարզպետին ներկայացրել է վարպետի կտավները, խոսել նրա գեղարվեստական ժառանգության մասին, անդրադարձել արվեստանոց-թանգարանի զարգացմանն ուղղված ծրագրերին:

Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 06.09.2018
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ,...

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 06.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 17 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքով ապահովելու, դրամական...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդիպել է խաղողագործներին 05.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր հանդիպել է մարզի խաղողագործներին, որոնք երեկվանից իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խաղողի սակագնի վերանայման համար: Ինչպես հայտնի է, Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերման սակագինն այս տարի սահմանել է 1 կիլոգրամը 140 դրամ, իսկ Պռոշյանի Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը մինչև սեպտեմբերի 3-ը 1 կիլոգրամ խաղողը մթերել է 160 դրամով: Սակայն սեպտեմբերի 4-ին գործարանը հրաժարվել է սահմանված սակագնից՝ հայտարարելով, որ խաղողը մթերելու է 140 դրամով:...

Համապետական շաբաթօրյակ` սեպտեմբերի 8-ին 05.09.2018
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվելու է համապետական հերթական շաբաթօրյակը: ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան-սխեմա , որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Իրականացվել են քարտեզագրման աշխատանքներ՝ ըստ համայնքների (հղումը՝...