Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Ջրառատ համայնքի բնակիչների մասնակցությամբ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Ջրառատ համայնքի բնակիչների մասնակցությամբ 16.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում քիչ առաջ ավարտվել է Ջրառատ համայնքի բնակիչների մասնակցությամբ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից հրավիրված խորհրդակցությունը: Մարզպետը ջրառատցիների հետ քննարկել է համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի հրաժարականի հարցը: Նա ներկայացրել է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախապայմանները` ընդգծելով, որ գործընթացն իրականացվելու է բացառապես օրենքի տառին համապատասխան:...

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում 11.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր անակնկալ այցով եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում` տեղում ծանոթանալու դասասենյակների ընդհանուր ջերմաստիճանին և աշակերտների հաճախելիությանը: Կրթօջախի տնօրեն Արմենուհի Տեր-Խաչատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցում, եղել տարբեր դասասենյակներում, կաթսայատանը, ծանոթացել ընդհանուր իրավիճակին և առկա պայմաններին: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի այցելության ժամանակահատվածում դպրոցում ջերմաստիճանը հիմնականում եղել է 20-22 աստիճան, միայն...

 Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների` այս տարվա առաջին ընդունելությունը

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների` այս տարվա առաջին ընդունելությունը 10.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների` այս տարվա առաջին առաջին ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 5 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու և լուծման տարբերակներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի տարբեր ոլորտներ ներկայացնող պատասխանատուներ: Ընդունելությանը հերթագրված քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքով ապահովելու և դրամական աջակցություն տրամադրելու խնդրանքով:...

 Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր

Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր 10.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի գազալցակայանների և բենզալցակայանների պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը, քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նախորդ տարվա ավարտին մարզպետարանի և առողջապահության տեսչության կողմից մարզի 55 գազալցակայան և 36 բենզալցակայան կատարած այցերի և...

467 մլն 70 հազ. դրամ` Արմավիրի մարզում  առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման համար

467 մլն 70 հազ. դրամ` Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման համար 10.01.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ ՀՀ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի...

Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել կուրսանտներին վկայագրեր հանձնելու հանդիսավոր միջոցառումը

Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել կուրսանտներին վկայագրեր հանձնելու հանդիսավոր միջոցառումը 10.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս` ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ մասնակցելու ուսումնական գործընթացն ավարտած կուրսանտներին վկայագրեր հանձնելու հանդիսավոր միջոցառմանը: Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 17:49:59