Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի են ունեցել մարզպետին առընթեր ձեւավորված խորհուրդների նիստերը 28.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ այսօր տեղի են ունեցել մարզպետին առընթեր ձեւավորված կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով առանձին խորհուրդների անդրանիկ նիստերը, որոնք կրել են ճանաչողական բնույթ: Ողջունելով խորհուրդների անդամներին` մարզպետը կարեւորել է նրանց դերակատարումը ոլորտային խնդիրների վեր հանման, դրանց լուծման ուղիների քննարկման եւ թիմային աշխատանքի արդյունքում հաջողության հասնելու տեսանկյունից: <<Մարզպետարանը չի ուղղորդելու...
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր կայացել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Արմավիրի մարզի <<Վաղարշապատի հիվանդանոց>> պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը: Մրցութային հանձնաժողովը գլխավորել է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Համապատասխան թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված ժամկետում մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին է ներկայցվել 16 դիմում: Մրցույթին ներկայացել են դիմումատուներից 11-ը, որոնցից...

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 27.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաեւ կրթության ոլորտը համակարգող փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, ինչպես նաեւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանն անդրադարձել է...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Արտիմետի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Արամ Աբրահամյանը նոյեմբերի 25-ին կդառնար 22 տարեկան: Նա զոհվել է ապրիլի 4-ին, Ջրականի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: Արամը Զինված ուժեր է զորակոչվել 2015 թվականին հունվարի 13-ին: Ծնողների խոսքով` նա պատրաստակամ է մեկնել ծառայության ու ծառայության ընթացքում որեւէ բողոք չի ունեցել: Սակայն...

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը 23.11.2018
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալեքսանդր Ղուկասյանը, Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ համայնքների ղեկավարները: Մարզխորհրդի նիստի օրակարգը հաստատման ներկայացնելուց հետո մարզպետ Համբարձում...

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 22.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը` մասնակցությամբ մարզի 18 բնակչի: Սահմանված կարգի համաձայն` ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները եւ ոլորտային այլ պատասխանատուներ: Ընդունելությանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը հիմնականում առնչվել են քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներին, որոնց վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ է տվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների...


