Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը: Այն կառուցում է «Բագեզյան» ընկերությունը, որն այժմ գործունեություն է ծավալում նաև «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում և նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում: Ակնկալվում է, որ գործարանը կապահովի 500-600 նոր աշխատատեղ, իսկ առաջին...

Սպասարկման և ծառայությունների որակի բարելավում՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Արմավիր» սպասարկման գրասենյակում 23.01.2017
Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեցին կոմիտեի նորաբաց «Արմավիր» սպասարկման գրասենյակ: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը և մարզպետը շրջեցին գրասենյակի տարածքում, զրուցեցին աշխատակիցների հետ, տեղում ծանոթացան աշխատանքային պայմաններին, քաղաքացիների համար պատշաճ և որակյալ սպասարկում ապահովելու հնարավորություններին: Նորաբաց սպասարկման գրասենյակը հագեցած է ժամանակակից բոլոր...

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2016թ.-ի գործունեության ամփոփման հաշվետու նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ոլորտի մեծ թվով պատասխանատուներ...

Մեկնարկեց 2017 թվականի ձմեռային առաջին զորակոչը 08.01.2017
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 11-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2017 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց բանակ ճանապարհեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ,...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 31.12.2016
Արմավիրի մարզի հարգելի′ բնակիչներ, սիրելի′ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2016 թվականը դառնում է պատմություն` իր ձեռքբերումներով ու կորուստներով, ուրախություններով ու հիասթափություններով, որոնցից մենք պետք է դասեր քաղենք և առաջ շարժվենք՝ գալիքի հանդեպ արդարացի հույսերով ու մեծ վստահությամբ: Հարգելիներս, մենք մուտք ենք գործում ոչ միայն նոր տարի, այլև մեր պետության համար նոր և բախտորոշ ժամանակաշրջան. 2017 թվականին մենք ունենալու...

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամլո ասուլիսը 28.12.2016
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում ըստ ոլորտների իրականացված հիմնական աշխատանքները, խոսեց նաև հիմնախնդիրների ու նախատեսվող ծրագրերի մասին: Մարզպետն իր խոսքում նշեց, որ տարին հատկապես գյուղատնտեսության առումով շատ խոստումնալից էր, սակայն անբարենպաստ եղանակային պայմանները, որոնք արտահայտվեցին ցրտահարության ու կարկուտի տեսքով, 29 մլրդ դրամից ավել վնաս հասցրեցին գյուղացիական...