Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզկենտրոն Արմավիրի քաղաքային հրապարակում այսօր հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնը: Տոնակատարության շրջանակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը և միջոցառման մասնակիցները ուրախությամբ ու հպարտությամբ ընդունել են Հայոց բանակում ժամկետային զինծառայությունն ավարտած և զորացրված մեծ թվով զինծառայողների: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհավորանքի խոսքն է հղել...

Քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող հարցեր 26.01.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) նախագահ Արսեն Հարությունյանի գլխավորությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մեծ թվով համայնքապետեր և ոլորտի մարզային պատասխանատուներ: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակը մինչև ոռոգման շրջանի մեկնարը ոլորտում առկա խնդիրների վերհանումն է և ոռոգման...

Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2017 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստին ներկա են գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, ազգային անվտանգության մարզային ծառայության պետ Աշոտ Ավագյանը, ԱԻՆ ենթակայությամբ գործող...

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը պարգևատրվել է ՔԾԽ նախագահի կողմից 17.01.2018
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

Մեկնարկել է 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչը 08.01.2018
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 12-րդ տարին անընդմեջ, տեղի է ունեցել 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց բանակ են ճանապարհել Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղեկալներ Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, ՊՆ և ԶՈւ պատասխանատուներ, մեծ թվով համայնքապետեր: Ողջունելով ներկաներին և իր...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 29.12.2017
Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Պատմությանն ենք հանձնում դժվարություններն ու փորձությունները հաջողությամբ և միասնական ջանքերով հաղթահարած, աշխատանքային լարվածությամբ հագեցած ևս մեկ տարեթիվ, որը կրկին անգամ ապացուցեց, որ միասնական ցանկության, վճռականության դեպքում հաղթահարելի են բոլոր խոչընդոտները: Հենց այս օրերին է, երբ մենք, ի մի բերելով մեր անցնող տարին, հանդես ենք գալիս հաշվետվությամբ...