Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն ընդունեց մոսկվայաբնակ գործարար Միրզա Սլոյանին 27.09.2016
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց մոսկվայաբնակ գործարար, Ակնալճի եզդիական սրբատեղիի հիմնադիր-հովանավոր Միրզա Սլոյանին` նրան հանձնելու Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պարգևը` Անանիա Շիրակացի մեդալը: Միրզա Սլոյանն իր խորին շնորհակալությունը փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն բարձր պարգևի արժանացնելու համար` ընդգծելով, որ միշտ...

Այս տարի համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Արմավիրի մարզի կրթական հաստատություններում դեռ շարունակվում են տոնական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները` լցված հայրենասիրությամբ ու հպարտությամբ: Այսօր նմանօրինակ միջոցառում տեղի ունեցավ նաև Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում, որին ներկա գտնվեցին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը: Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման...

Մարզպետն ընդունեց հայ-չեխական համատեղ արշավախմբին 23.09.2016
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության և ՉՀ Պրահայի հնագիտության ինստիտուտները ներկայացնող արշավախմբին, որը գլխավորում էր ազգությամբ չեխ դոկտոր Յան Ֆրոլիկը: Արշավախմի կողմից կատարվելու են հնագիտական հետազոտություններ մարզի`Արգիշտիխինիլի, Աղավնատուն, Լեռնամերձ, Ծաղկալանջ հնավայրերում, որոնք թվագրվում են Ք.ա. 6-րդ հազարամյակից մինչև 1-ին հազարամյակը: Արշավախմբի խնդիրն է պարզել վերը նշված հնավայրերում առկա...

Տեսախորհրդակցություն`ՀՀ Արմավիրի մարզպետի և ՌԴ Վոլոգդայի նահանգապետի միջև 22.09.2016
Սույն թվականի ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի կառավարության միջև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի կողմից ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը փոխադարձ այցով հուլիսի 28 եղել է ՌԴ Վոլոգդայի մարզում: Այցի ընթացքում կողմերը մի շարք ոլորտներում փոխգործակցության նախնական...

Տոնական ընդունելություն և պարգևատրումներ՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ 21.09.2016
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր մարզային իշխանության կողմից հրավիրվել է տոնական ընդունելություն՝ մասնակցությամբ պետական կառույցների, իրավապահ մարմինների, բանակի, առողջապահության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ՝ ասելով. « Արմավիրի մարզի...

Նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը 21.09.2016
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձն Արմավիրի մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում նշանավորվեց տոնական միջոցառումներով. ամենուր տեղի ունեցան գրական-երաժշտական ցերեկույթներ, ծաղկեդրման արարողություններ: Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, օրվա առթիվ մարզ ժամանած օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները,...