Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետի պատվոգրով պարգևատրվեցին «Վահագն» ավանդական պարային համույթի գեղարվեստական ղեկավարները 28.11.2016
Հայկական պարարվեստի զարգացման ու տարածման ոլորտում ունեցած ավանդի, հայապահպանությանն ուղղված, մասնավորապես` հայկական ավանդական պարերի միջոցով երիտասարդության հայեցի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների համար «Վահագն» ավանդական պարային համույթի գեղարվեստական ղեկավարներ Արտյոմ Ղարիբյանը և Անի Կորկոտյանն այսօր պարգևատրվեցին Արմավիրի մարզպետի պատվոգրով: Հանձնելով պատվոգրերը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր աջակցությունը հայտնեց մարզի համայնքներում պարային...

Խաչքարի բացում` նվիրված ապրիլյան պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի հիշատակին 22.11.2016
Այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար, որն օծվեց Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: Նա իր միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով...

Արմավիրի մարզից Արցախ մեկնեց պայմանագրային ծառայողների առաջին խումբը 22.11.2016
Այսօր Արմավիրի մարզից Արցախ մեկնեց պայմանագրային ծառայողների առաջին խումբը` հրամանատար Մամիկոն Պետրոսյանի գլխավորությամբ: Պայմանագրային ծառայողների մեծաթիվ խումբը ձևավորվել է «Սև հովազ» կամավորական ջոկատի բազայի վրա, որը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Կամավորականներին Արցախ ճանապարհեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Կարեն Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր, «Սև հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Ռուստամ...
Այսօր Արմավիրի մշակույթի տանը կայացավ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի մարզային եզրափակիչ փուլը, որին ներկա գտնվեց և իր ողջույնի խոսքը փոխանցեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` դպրոցականների շրջանում կարևորելով փառատոնի իրականացման գաղափարը, որը նրանց հնարավորություն է տալիս ավելի մոտիկից և յուրովի բացահայտելու ռուսական արվեստն ու մշակույթը, երգի միջոցով ամրացնելու երկու ազգերի դարավոր բարեկամության կամուրջը: Փառատոնը...
2016 թվականի նոյեմբերի 2-ի հետք էլեկտոնային լրատվական կայքում <<Արմավիրի մարզպետարանն աչք է փակում համայնքապետերի ու ավագանու ապօրինությունների վրա>> հոդվածի առնչությամբ տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.12-րդ կետի <<գ>> ենթակետով սահմանված կարգով, որպես մարզպետի գործունեություն կառավարության տարածքային քաղաքականության իրականացումը ֆինանսների բնագավառում, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը...

Արմավիրի պետական բժշկական քոլեջը տոնեց հմնադրման 20-ամյակը 28.10.2016
Արմավիրի պետական բժշկական քոլեջն այսօր տոնեց հիմնադրման 20-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, առողջապահական և կրթական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այլ ոլորտների պատասխանատուներ: Կրթօջախի հիմնադրման հոբելյանական տարեթվին նվիրված միջոցառման շրջանակներում մեծարվեցին բոլոր նրանք, ովքեր, իրենց ամենօրյա...


