Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Դանիայի Թագավորություն 23.04.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ապրիլի 24-27-ը  կմեկնի Դանիայի Թագավորություն` Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում կայանալիք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառմանը և հայ ազգի մեծագույն բարեկամ Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար: Այցի շրջանակում Ա. Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա տեղի իշխանությունների և արտադրական ձեռնակությունների...

Արմավիրում կմաքրվեն հուշարձանները և նրանց հարող տարածքները 18.04.2014

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ապրիլի 18-ը հռչակվել է հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր, որի շրջանակներում Արմավիրի մարզի և գյուղական, և քաղաքային համայնքներում այսօր կիրականացվեն պատմամշակութային հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Իրականացվող աշխատանքներին ակտիվ մասնակցություն կունենան համայնքապետարանները և դպրոցները: Միջոցառման ընթացքում կմաքրվեն և կբարեկարգվեն մարզի վարչական տարածքում տեղաբաշխված 186 հուշարձանները և նրանց հարող տարածքները:

Տեղի ունեցավ Արմավիրի վետերանների տարածքային կազմակերպության 12-րդ կոնֆերանսը 11.04.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վետերանների միավորման Արմավիրի վետերանների տարածքային կազմակերպության 12-րդ կոնֆերանսը` մասնակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանի, Մովսես Քարտաշյանի, Վետերանների միավորման խորհրդի նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանի, ՀՀ Արմավիրի Վետերանների միության նախագահ Յուրի Ալավերդյանի և միության անդամների: Կոնֆերանսը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, որի նպատակն է ընտրել պատգամավորներ` մայիս ամսին կայանալիք հանրապետական 11-րդ...

Տանձուտ եւ Արմավիր համայնքները Սեւանա լճի ջրից չեն օգտվել եւ չեն օգտվում. տարածվել է ապատեղեկատվություն 11.04.2014

Արմավիրի մարզի Տանձուտ եւ Արմավիր համայնքները երբեք Սեւանի լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրից չեն օգտվել եւ չեն օգտվում, քանի որ նշված համայնքներում ոռոգումը կազմակերպվում է այլ համակարգերի միջոցով, հետեւաբար այս համայնքերին Սեւանա լճից սնվող համայնքների թվում «ներառելը» պարզ ապատեղեկատվություն է: Սա առաջին դեպքը չէ, երբ հղում է կատարվում մարզի բնակիչներին եւ համայնքապետերին՝ ամեն կերպ փորձելով տպավորություն ստեղծել, թե կառավարության նախաձեռնությունն իրականում ուղղված է ոչ...

Խորհրդակցություն` համայնքապետերի մասնակցությամբ 10.04.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց համայնքապետերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին հակակարկտային կայանքների գործարկմանը և ցրտահարության հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով մարզում տեղադրված 165 հակակարկտային կայանքների լիցքավորման և ընթացիկ շահագործման հարցերին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ մինչև ապրիլի 15-ը պետք է ավարտին հասցվեն դրանց լիցքավորման և տեխնիկական ուսումնասիրությանն...

Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին 10.04.2014

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-28 18:21:35