Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 28 սեպտեմբերի 2013 թվականի N 1103 -Ն ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ¬ՊԵ¬ՏՈՒ-ԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ...
Վերաբացվեց Ջանֆիդա համայնքի հուշարձանը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին 31.10.2013
ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում վերաբացվեց 1960-ական թվականներին կանգնեցված հուշարձան-կոթողը, որը քանդակագործ Արա Սարգսյանի հայտնի ստեղծագործություններից մեկն է: 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված ջանֆիդեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի վերաբացման արարողությանը ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, բազմաթիվ հյուրեր ու համայնքի ներկայացուցիչներ: Նրանք մեկ րոպե լռությամբ և ծաղիկներ խոնարհելով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսացած...
Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոց էր այցելել ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանը 23.10.2013
Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցն արդեն չորրորդ տարին է, ինչ համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության / ԳԴՀ / Սաքսոնյա Անհատ նահանգի Հալե քաղաքի Հանս Քրիստիան Ռայլի անվան գիմնազիայի հետ: Այս տարիներին իրականացվել են փոխայցելություններ, կրթական ծրագրեր, որոնք նպաստել են ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: 2012 թվականի սեպտեմբերի 27-ից կրթօջախում մեկնարկել է "Գերմաներեն լեզվի դիպլոմ" ծրագիրը, որի շրջանակներում դպրոցի սաները հանձնելով...
Մարզպետն ընդունեց ՄԲ արտակարգ և լիազոր դեսպանին 23.10.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի /ՄԲ/ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Խոսելով մարզի զարգացման առաջնահերթությունների մասին՝ մարզպետը դեսպանին ներկայացրեց պետական մակարդակով և մասնավոր հատվածի կողմից մարզում իրականացված ներդրումային ծրագրերը և առաջիկա անելիքները: <<Մենք բաց ենք և պատրաստ համագործակցության բոլոր այն ուղղություններով, որոնք կնպաստեն մեր բնակչության կենսամակարդակի բարելավմանը և մարզային տնտեսության զարգացմանը:...
Վերաբացվեց Նորապատ համայնքի մանկապարտեզը 19.10.2013
Այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի մանկապարտեզը: Վերաբացման արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բարերար Հրանտ Սահակյանը, մարզի մտավորականության ներկայացուցիչներ և համայնքի մեծ թվով բնակիչներ: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, ազգային երգ ու պարով: 1975 թվականին կառուցված այս հաստատությունը գտնվում էր անմխիթար և ոչ բարեկարգ վիճակում: Այս տարի մանկապարտեզի հիմնանորոգման գործը նախաձեռնեց և իրականացրեց ծնունդով...
Տեղի ունեցավ “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի գինեձոն-շնորհանդեսը 18.10.2013
Այսօր Ամավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը, մարզի ընթերցասեր հասարակության ներկայությամբ, տեղի ունեցավ “Գրական Արմավիր” ստեղծագործական հասարակական կազմակերպության նախագահ, “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի խմբագիր Արսեն Զաքարյանի նախաձեռնությամբ և ՀՀ Արմավիրի մարզպետ, նույն կազմակերպության պատվավոր նախագահ Աշոտ Ղահրամանյանի մեկենասությամբ հրատարակված “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի գինեձոն-շնորհանդեսը: Արարողակարգը սկսվեց Արմավիր քաղաքի հոգևոր...