Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 28.12.2012
Արմավիրի մարզի հարգարժան բնակիչնե'ր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տոներ, որոնք խորհրդանշում են նորի ու լուսավորի սկիզբը և մեզ համակում գալիքի հանդեպ անսպառ հույսով ու հավատով, մեր կյանքը, մեր առօրյան բարեփոխելու կամքով ու վճռականությամբ: Հարգելինե'րս, 2012 թվականն Արմավիրի մարզի համար, ընդհանուր առմամբ, առաջընթացի և ձեռքբերումների տարի էր. մարզում պետական և մասնավոր ներդրումների արդյունքում շարունակություն ունեցան բազմաթիվ քաղաքաշինական,...
Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը 28.12.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց հաշվետուու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները և 2013 թվականին նախատեսված ծրագրերը: Ըստ մարզպետի` 2012 թվականը, ընդհանուր առմամբ, ձեքբերումների տարի է եղել մարզի համար. մարզային տնտեսության տարբեր ոլորտներում գրանցվել են բազմաթիվ հաջողություններ, պետական և մասնավոր ներդրումների արդյունքում, ի տես բոլորի, իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի տարբեր ոլորտային ծրագրեր:...
Մարզում գործող և տարբեր ծառայություններ իրականացնող տասնյակ կազմակերպությունների, ինչպես նաև կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների աշխատակիցների և մարզի հարյուրավոր քաղաքացիների շրջանում <<Հայրենականչ>> թերթի կողմից իրականացված ամենամյա համընդհանուր հարցումների արդյունքում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն արժանացել է "Տարվա լավագույն մարդ" կոչմանը:
Արմավիր քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցն անվանակոչվեց Մովսես Սիլիկյանի անվամբ 27.12.2012
2012 թվականի դեկտեմբերի 27-ը կարևորվեց Արմավիր քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցի համար. դպրոցն անվանակոչվեց ի պատիվ Սարդարապատի ճակատամարտի հերոս, բազմաթիվ հերոսական մարտերում հաղթած, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի: Կազմակերպված միջոցառումը, որը կրում էր «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ոչ մեկին» խորագիրը, մեկնարկեց դպրոցի բակից Սիլիկյանի դիմաքանդակով հուշատախտակի բացման արարողությամբ, որն իրականացվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՀՀ...
Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել 25.12.2012
Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, որը վերակառուցվել և համապատասխանեցվել է բնակելի շենքի: ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ծանոթացավ պահածոների գործարանի նախկին վարչական շենքում իրականացված վերակառուցման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 244 մլն 170 հազար դրամ: Վերակառուցման նախագծով...
Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա մարզպետ Ա. Ղահրամանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը 24.12.2012
Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի կունենա մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: ՀՀ Արմավիրի մարզպետարանի հասցեն է` ք. Արմավիր, Աբովյան 71: Հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել` 094 03 50 60 հեռախոսահամարին: