Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեց Ալեքսանդր Թամանյանի կյանքն ու գործունեությունը 04.12.2012
Սանկտ Պետերբուրգի Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ, Հայկական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, Ստալինյան մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ ճարտարապետության և ճարտարապետական դպրոցի հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փաստագրական նյութերն այսօր ցուցադրվեցին ՀՀ Արմավիրի մարզպետարանում: Ցուցադրությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ու կառուցվածքային ստորաբաժանումների...
Ամփոփվել են "Սուրբ Մեսրոպ Մաշտոցից մինչև գրատպություն" մրցույթային ծրագրի արդյունքները 29.11.2012
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ), որդեգրած լինելով մատաղ սերնդի հոգևոր ազգային կրթությունն ու դաստիարակությունը խթանելու առաքելությունը, "Սուրբ Մեսրոպ Մաշտոցից մինչև գրատպություն" ծրագրով նպատակ է հետապնդել հայ գրատպության հոբելենական 2012 թվականը ՀՀ հանրակրթական դպրոցներում նշանավորել Սբ. Մեսրոպ Մաշտոցին, իբրև հայ գրի և ազգային դպրոցի ստեղծողի, ինչպես նաև գրատպության երախտավորներին...
Աշխատանքային երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ազարբայջանի նահանգում էր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին` փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը և Հայկական «Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը: Այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Ջուլֆա գավառի «Արազ» առևտրատնտեսական ազատ գոտում, որտեղ քննարկվել են ազատ...
Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցեր 29.11.2012
«Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը «Սեյվ դը չիլդրեն» (փրկենք մանուկներին) և «Ունիսոն» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների պատասխանատուներ, գործատուներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների...
Ա. Ղահրամանյանը մասնակցեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արմավիր» մասնաճյուղի վերաբացմանը 23.11.2012
Նոյեմբերի 22-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արմավիր» մասնաճյուղի վերաբացմանը: Ժամանակակից լուծումներով վերանորոգված մասնաճյուղի վերաբացման պատիվը վերապահվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևին: Մարզպետ Ղահրամանյանը շրջեց բանկում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Մարզպետին տեղեկացվեց, որ մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից, իրականացվել է նաև միջոցառումների մի...
Քննարկվեցին նախադպրոցական համակարգին վերաբերող հարցեր 22.11.2012
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդակցությանն այսօր քննարկվեցին նախադպրոցական համակարգին վերաբերող հարցեր: Քննարկմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության նախադպրոցական գծով գլխավոր մասնագետ Հասմիկ Միտոյանը, մարզի նախադպրոցական հաստատությունների տնօրենները: ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը կարևորելով նախադպրոցական կրթական համակարգի դերը...