Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 16.11.2026
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ՀՀ կառավարության՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի 1620-Լ որոշմամբ հաստատված «63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի» շրջանակում ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին․ Հայտերն ընդունվում են 2026 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների...

Իրազեկում. Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 16.11.2026
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ, Այգեվան, Արաքս, Մյասնիկյան և Հացիկ, Մեծամոր համայնքի Մեծամոր, Նոր Կեսարիա, Շենավան, Բերքաշատ և Գետաշեն, Բաղրամյան համայնքի Բաղրամյան, Փարաքար համայնքի Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան, Պտղունք, Արևաշատ և Մուսալեռ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ:

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 299 մլն 606 հազար ՀՀ դրամ 12.11.2026
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում 299 մլն 606.0 հազար ՀՀ դրամ գումար է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ մարզի 5 համայնքների 2023-2025թթ հավանության արժանացած սուբվենցիոն 7 ծրագերի կառավարության մասնաբաժնի համաֆինանսավորման նպատակով: Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․ Վաղարշապատ համայնքի Ծիածան բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում՝46 մլն 230.6 հազար դրամ, Բաղրամյան համայնքի Երվանդաշատ, Բագարան, Կողբավան բնակավայրերի...

Արմավիրի N 10 հիմնական դպրոցում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն 11.11.2026
2026 թվականի նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի «Արմավիր քաղաքի N 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում տարբեր ծառայությունների միջև փոխգործակցության և գործողությունների համակարգման...
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային այց են կատարել Արմավիրի մարզի Բաղրամյան, Արմավիր, Մեծամոր և Վաղարշապատ համայնքներ։ Այցի շրջանակում նրանք եղել են Վանանդ, Մայիսյան, Արտաշար և Շահումյան բնակավայրերում, տեղում ծանոթացել իրականացված և...


