Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանն անցկացրեց  հերթական աշխատանքային քննարկումը

Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային քննարկումը 29.04.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։ Անդրադարձ կատարվեց համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շինարարական աշխատանքների որակի և ժամկետների հսկողությանը: 

Արմավիրի մարզի դպրոցներում իրականացվեց իրազեկման միջոցառումներ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում

Արմավիրի մարզի դպրոցներում իրականացվեց իրազեկման միջոցառումներ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 26.04.2024

Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև 28-ը իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: Այս համատեքստում բնակչության շրջանում իմունականխարգելման պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում են իրականացնել իրազեկման միջոցառումներ ուսումնական հաստատություններում։ Նախաձեռնության շրջանակներում ապրիլի 23-ին և 26-ին կայացավ հանդիպումներ մի շարք դպրոցներում:...

Մազրպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Գայ և Լուսագյուղ բնակավայրեր

Մազրպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Գայ և Լուսագյուղ բնակավայրեր 26.04.2024

Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արաքս համայնք՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Արաքս համայնքի Գայ բնակավայրում մարզպետն այցելեց մշակույթի տուն, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով շարունակվում է իրականացվել երկրորդ հարկի վերանորոգումը: Ծրագրի ընդհանուր...

ՀՀ Արմավիրի մարզում կանցկացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ

ՀՀ Արմավիրի մարզում կանցկացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ 26.04.2024

Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ: Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական...

Արմավիրի մարզում կառուցվում է արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի 10 դաշտ

Արմավիրի մարզում կառուցվում է արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի 10 դաշտ 26.04.2024

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և մարզի համայնքների համատեղ ֆինանսավորմամբ Արմավիրի մարզում կառուցվում են արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի 10 դաշտեր հետևյալ բնակավայրերում` քաղաք Արմավիր, քաղաք Էջմիածին, քաղաք Մեծամոր, գյուղ Դալարիկ, գյուղ Հացիկ, գյուղ Սարդարապատ, գյուղ Նորապատ, գյուղ Մերձավան, գյուղ Մրգաստան, գյուղ Ապագա: Համաֆինանսավորմամբ խաղադաշտերի ցանկապատը և լուսավորության համակարգի կառուցումը իրականացվում է համայնքային, մնացած աշխատանքները ՀՖՖ միջոցներով: Բոլոր...

Արմավիրի մարզի Վաղարշապատ  համայնքում այսօր անցկացվեց  «Առողջ ապրելակերպի արշավը»

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում այսօր անցկացվեց «Առողջ ապրելակերպի արշավը» 25.04.2024

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, Առողջապահության նախարարության պատասխանատու աշխատակիցների, դպրոցականների հետ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքից մեկնարկվեց և Էջմիածնի հրապարակում շարունակվեց «Առողջ ապրելակերպի արշավ» ծրագիրը: Արշավի ընթացքում ներկայացվեցին տաղավարներ, որոնցում իրականացվեցին առողջ վարքագծի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58