Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ուշադրություն 03.08.2023
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանում սույն թվականի սեպտեմբերի 5-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/67841.pdf

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն: 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ❗ 2022 թվականին 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները 2023-ին ենթակա են պարտադիր ատեստավորման❗ Ովքե՞ր կարող են դիմել և մասնակցել Ինչպե՞ս է անցկացվելու ատեստավորումը Ինչպե՞ս ներկայացնել հայտը, եթե ունեք էլեկտրոնային մատյան Ինչպե՞ս հայտավորվել, եթե էլեկտրոնային մատյան չունեք Մանրամասները՝...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի բժշկական կենտրոն կատարած այցի շրջանակներում ծանոթացել է ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Արմավիր ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Հարություն Հովհաննիսյանը մարզպետին ներկայացրել է կատարված աշխատանքները, արդյունքները և առաջիկա անելիքները: Էդվարդ Հովհաննիսյանը, զրուցելով շինարարների հետ, հորդորեց խստագույն հետևողական լինել կատարվող աշխատանքների որակին: Նշենք, որ ինֆեկցիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ...

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ 02.08.2023
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/34Շ)՝ Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ10+500-կմ11+400 հատված Հ-15, /Մ-5/(Նորապատ) - Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+000 հատված Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 31-ը՝ ժամը 15.00։...

Հաստատվել է ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր 02.08.2023
Կառավարության որոշմամբ հաստատվել է «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը»։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թթ․-ին։ Ծրագրով նախատեսվում է • յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով․ • յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ • տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային...

Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Շենիկ, Արտամետ բնակավայրեր` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Համայնքապետ Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը նախ այցելեց Լեռնագոգ բնակավայր։ Մարզպետին ներկայացվեց 1-ին և 12-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, աշխատանքի ծավալները և ժամկետները։ Ենթածրագրի պայմանագրային արժեքը 57.080.790 ՀՀ դրամ է (40% կառավարության, 60% համայնքի...