Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտարարություն 29.05.2023
Ուշադրություն ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի և Խոյի համայնքապետարաններում կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/66484.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/66485.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/66486.pdf

Նորակառույց մանկապարտեզ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում 28.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 168,779,813 դրամ (50% համայնքի, 50% պետության համաֆինանսավորմամբ)։ Մանկապարտեզի համար անհրաժեշտ սպասքն ու տեխնիկան ամբողջությամբ ձեռք է բերվել Մեծամոր համայնքի բյուջեի միջոցներով։ Համայնքի միջոցներով է նաև տեղի է ունեցել մանկապարտեզի շենքի հարակից տարածքի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում։ Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն իրականացավ մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում...

Կայացավ«Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը 28.05.2023
Ս․թ․ մայիսի 27-28-ին Երևանի խաչքարերի պուրակում կայացավ մարզային ամենամասշտաբային «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ընթացքում յուրաքանչյուր մարզ ներկայացել է իր տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մարզի զբոսաշրջային հնարավորություններին։ Բացի մարզային տաղավարներից, ներկայացվել է Հայաստանի արկածային հնարավորությունները ներկայացնող տաղավարներ՝ մոտոցիկլետներով, պարապլաններով, օդապարիկներով և այլն։...

Ուշադրություն 26.05.2023
Ցանկանո՞ւմ ես ծանոթանալ ջերմատնային գյուղատնտեսությանը և ձեռք բերել գիտելիքներ ու հտություններ այս ոլորտում: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարվում է «Ջերմատնային տնտեսության հիմունքներ» դասընթաց։ Դասընթացը կազմակերպում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (Armenian National Agrarian University /...

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է Վերջին զանգը 26.05.2023
Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում այսօր տեղի ունեցան Վերջին զանգի արարողություններ: ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները այցելել են մարզի տարբեր դպրոցներ և մասնակցել միջոցառումներին: Ամենուրեք տիրել է տոնական տրամադրություն, ավարտական դասարանների աշակերտները ներկայացրել են գրական-երաժշտական ցերեկույթներ, հնչել երախտագիտության ու հրաժեշտի խոսքեր՝ ուղղված հարազատ կրթօջախին, ուսուցիչներին, դասընկերներին: Կրթության,...