Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՌԴ Սարատով քաղաքում անցկացված «Գագարինի համաստեղություն» խորագիրը կրող 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել նաև «Արմավիրի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Գեղարվեստի բաժնի» տաղանդաշատ սաները: «Գեղանկարչություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Վարդան Թովմասյանը և Լիանա Մովսիսյանն արժանացել են 1-ին և 2-րդ կարգի մրցանակների: Հայի յուրահատուկ մտածելակերպն ու ձեռագիրը միշտ իր առանձնահատուկ տեղն է...

Արմավիրի մարզի Արագած համայնքում նոր ջրամբար է կառուցվում 17.06.2022
Արմավիրի մարզի Արագած համայնքում 55 000 քմ մակերեսով նոր ջրամբար է կառուցվում: Շինարարական աշխատանքները կատարում է Salute CO ընկերությունը, որը Հայաստանում ջրամբարներ է կառուցում տարբեր ընկերությունների համար։

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ 15.06.2022
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ` մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները փոխմարզպետին մասնավորապես դիմել են սոցիալական խնդիրներին, ապօրինի շինարարության և հողային հարաբերություններին առնչվող հարցերով, որոնք տեղում քննարկվել և ներկայացվել են ոլորտային պատասխանատուներին՝ հնարավոր լուծում ապահովելու նպատակով: Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի...

Արևադաշտի միջնակարգ դպրոցում գրադարան է բացվել 15.06.2022
Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Արևադաշտի միջնակարգ դպրոցի գրադարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) տնօրենների խորհրդի անդամ Միմի Ձառուկյանի անձնական միջոցներով: Գրադարանն ապահովված է անհրաժեշտ կահույքով, համակարգչով, իսկ գրքային ֆոնդը կազմում է շուրջ 300 կտոր: Բացման արարողությունն ուղեկցվել է կրթօջախի սաների կողմից գրական ու երաժշտական տարբեր կատարումներով: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով...

Ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ 14.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի և վարչական միավորների ղեկավարների մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: Օրակարգային հարցերի շրջանակում 2022 թվականի հունիսի 1–ի դրությամբ Արմավիրի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների և այդ գործընթացում մարդկային ռեսուրսների մոբիլիզացման և աշխատանքների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների ու...

Հանդիսավորությամբ մեկնարկել է 2022 թվականի ամառային առաջին զորակոչը 14.06.2022
Սարդարապատի հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել 2022 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին իրենց հարազատների հետ պատմական վայրից Հայոց բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարները, համայնքային իշխանությունների պատասխանատուները և Զինված ուժերի հոգևոր առաջնորդության...