Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանն այսօր ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 28.12.2021
Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանը մարզպետարանում այսօր ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և նրանց խնամակալներին: Առնակ Ավետիսյանը հանդիպման շրջանակում անմիջական զրույց է ունեցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, առաջադիմությամբ և ապագայի հետ կապված երազանքներով: «Ինձ համար հետաքրքիր էր լսել այս ամենը և ընդհանուր պատկերացում կազմել ձեր մասին, ապագայի հետ կապված ձեր ծրագրերի մասին և ցանկանալ, որ դուք կարողանաք...
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանում այսօր հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին: Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հերոսների կանանց, նրանց հերոսական գենը կրող զավակներին՝ ասելով. «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Ձեզ այս հարկի ներքո և հավաստելու, որ այս կառույցի դռները միշտ բաց են Ձեր առջև: Հարգելիներս, ուզում եմ մի բանում համոզված լինեք, որ Դուք մենակ չեք Ձեր վշտի...

Կայացավ «Բոհեմ» գրական-երաժշտական խմբի արմավիրյան համերգը 25.12.2021
«Բոհեմական Հայաստան» նախագծի շրջանակում Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր կայացավ «Բոհեմ» գրական-երաժշտական խմբի համերգը: Դեկտեմբերի 26-ին, ժամը 14։00-ին խումբը համերգով հանդես կգա նաև Վաղարշապատ համայնքում՝ Մ․ Գորկու անվան դպրոցի դահլիճում: «Բոհեմական Հայաստան» համերգաշարն իրականացվում է «Դեպի համայնք» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության և «Բոհեմ» գրական-երաժշտական համույթի համագործակցությամբ: Արմավիրի...

Մարզի 5 դպրոցում նոր մարզադահլիճ կկառուցվի, ևս 4-ում՝ կվերակառուցվի 24.12.2021
Քաղաքաշինության կոմիտեն մրցույթ է հայտարարել Արմավիրի մարզի 5 դպրոցում նոր մարզադահլիճի կառուցման, ևս 4-ում՝ վերակառուցման աշխատանքների կատարման նպատակով: Մարզադահլիճների կառուցում՝ «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ «Արտիմետի միջնակարգ...
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում հանդարտություն պահպանել. «Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել...
Կառավարության այսօրվա նիստում 344 մլն 083,3 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզում ևս 10 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու նպատակով: Ստորև նշված համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝ 32 մլն 927,0 հազար դրամ՝ Էջմիածին համայնքի Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգման համար, 77 մլն 136,0 հազար դրամ՝ Էջմիածին համայնքի Սուրբ Մովսես Խորենացի և Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե...


