Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը` Բուժաշխատողների օրվա կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը` Բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2020

Հարգելի բուժաշխատողներ, բժշկի կոչումը մեծ պատվով կրող սիրելի գործընկերներ, Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա առթիվ: Նախ ցանկանում եմ երախտիքի խոսք հղել մեր բժիշկներին, բուժքույրերին ու ոլորտի այն բոլոր աշխատակիցներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշերուզօր պայքարում են համաշխարհային այս մարտահրավերի` COVID-19-ի դեմ: Ինչ խոսք, այս անհավասար պայքարում ձեզ հաջողվում է մեծաթիվ կյանքեր փրկել, իսկ երբեմն էլ,...

Տեղեկատվական շրջայց` մարզի համայնքերում

Տեղեկատվական շրջայց` մարզի համայնքերում 19.06.2020

ՀՀ Արմավիրի մարզի տարբեր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում, շարունակում են իրազեկման աշխատանքները` բնակչությանը ներկայացնելով հակահամաճարակային կանոների պահպանման կարևորությունը: Համայնքներում բնակչությանը բաժանվում են նաև պաշտպանիչ դիմակներ և ախտահանիչ նյութեր: #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր

Կվերանորոգվի Ծաղկունք համայնքի մշակույթի տունը

Կվերանորոգվի Ծաղկունք համայնքի մշակույթի տունը 19.06.2020

Կվերանորոգվի Ծաղկունք համայնքի` 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տունը. սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների արդյունքում լավագույն պայմաններ կստեղծվեն համայնքում մշակութային կյանքի ակտիվացման և տարբեր խմբակների գործունեության համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 869.6 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 4 մլն 760.88 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 11 մլն 108.72 հազ. դրամ: Ծրագրով նախատեսվող...

Համակարգիչներ` հանրակրթական ուսումնական հաստատություններին

Համակարգիչներ` հանրակրթական ուսումնական հաստատություններին 18.06.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջնորդությամբ Արմավիրի մարզպետարանին է նվիրաբերվել տարբեր պետական գերատեսչությունների կողմից հավաքագրված 36 համակարգչային տեխնիկա և 8 համակարգչային սարքավորում (մոնիտոր)` մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրելու նպատակով: Կարևոր ձեռնարկի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և աջակից գերատեսչություններին:

Մրգաշատ համայնքում չորս սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Մրգաշատ համայնքում չորս սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 18.06.2020

Մրգաշատ համայնքում չորս սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. կվերանորոգվի և կբարեկարգվի համայնքի մանկապարտեզի շենքը և հարակից տարածքը, կփոխվի երաժշտական դպրոցի շենքի տանիքը, կասֆալտապատվի 13-րդ փողոցի մի հատվածը, կտեղադրվեն հակակարկտային կայաններ: Նշված ծրագրերի ընդհանուր բյուջեն կկազմի 75 մլն 345.28 հազար դրամ: Մրգաշատ համայնքի մանկապարտեզի շենքի և հարակից տարածքի վերանորոգման և բարեկարգման ծրագրի իրականացման համար նախատեսված է 33 մլն 886.17 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող...

 Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը

Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը 18.06.2020

Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը. արմավիրցիներն ու համայնքի հյուրերն այսուհետ կունենան ժամանցի կազմակերպման ու անցկացման հաճելի միջավայր: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 241.13 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 3 մլն 372.34 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազար դրամ: Ծրագրով նախատեսաված աշխատանքների շրջանակներում կբարեկարգվի կենտրոնական փողոցը, կհեռացվի մշակույթի տան հարակից հրապարակի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-18 14:49:40