Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը Նոր Արմավիր համայնքում մասնակցել է բուժակ-մանկաբարձական կետի բացմանը 30.04.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Նոր Արմավիր համայնք՝ մասնակցելու ի հիշատակ Կիրակոս և Չիչեք Տեմիրտողենների կառուցված բուժակ-մանկաբարձական կետի բացմանը: Մարզպետին զեկուցվել է, որ համայնքի բնակչությանը սպասարկող բուժակ- մանկաբարձական կետը տարիներ շարունակ գործել է մշակույթի տան 2-րդ հարկում և գտնվել անմխիթար վիճակում: Խնդրին լուծում է տրվել համայնքապետարանի և Լոս Անջելեսի «Հայրենիք» բարեգործական միության հայաստանյան մասնաճյուղի կողմից....

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ այսօր այցելել եմ Դաշտ համայնք՝ ներդրողների մասնակցությամբ տեղում քննարկելու սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր կառուցելու ծրագիրը: Ժամանցային ինքնատիպ համալիրի կառուցման համար առայժմ նախատեսվում է 19 հա հողատարած: Շուրջ 3 մլն դոլար ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի ավելի քան 160 աշխատատեղ:

Հաշվետու տարում Արմավիրի մարզային նշանակության 159.6 կմ երկարությամբ ճանապարհների ամառային և ձմեռային պահպանման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 68 մլն 800 հազ. դրամ, այդ թվում՝ 28 մլն 997.20 հազ. դրամ Արմավիրի տարածաշրջանի 52.2 կմ մարզային նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներ համար, 20 մլն 758.60 հազ. դրամ Վաղարշապատի տարածաշրջանի 62.6 կմ մարզային նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներ համար, 19 հազ. 050.20 հազ. դրամ Բաղրամյանի տարածաշրջանի 44.8 կմ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուների և Արմավիրի քաղաքապետի հետ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս: ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը զորամաս այցելած մարզային իշխանության ներկայացուցիչներին, հոգևոր առաջնորդին, սպայական կազմին և զինվորներին է ներկայացրել ուսումնական...

Տեղի է ունեցել մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատմանը վերաբերող խորհրդակցություն 26.04.2021
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատմանը վերաբերող խորհրդակցություն՝ գլխավորությամբ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի: Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ,...

23.500 ծառ է տնկվել մարզում տեղի ունեցած ծառատունկին 25.04.2021
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղի է ունեցել ծառատունկ, որին մասնակցել են մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզային և համայնքային ենթակայության հաստատությունների աշխատակիցները: Համապետական ծառատունկին Արմավիրի մարզում տնկվել է շուրջ 23.500 ծառ՝ կաղնի, հացենի, թխկի, վայրի ընկուզենի, խնձորենի և տանձենի: Ծառերը հիմնականում տնկվել են համայնքապատկան տարածքներում, զբոսայգիներում, պուրակներում, կրթական և...