Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվել են դասախոսություններ՝ նվիրված հայտնի աստղագետին և աստղագիտությանը 18.12.2020
Հայկական աստղագիտական ընկերությունը և Բյուրականի աստղադիտարանը համատեղ կազմակերպում են ամենամյա դասախոսություններ ՀՀ մարզերի և Արցախի դպրոցներում։ Ծրագրի նպատակն է պրոֆեսիոնալ աստղագետների կողմից հանդիպումներ ունենալ դպրոցականների հետ, ներկայացնել ժամանակակից աստղագիտության ուղղությունները, պատմել Վիկտոր Համբարձումյանի և Բյուրականի աստղադիտարանի նվաճումների մասին։ ՀՀ Արմավիրի մարզի կրթական ուսումնական հաստատություններում՝ Ակնալճի, Մերձավանի, Փշատավանի միջնակարգ դպրոցներում ևս Հայկական...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին 15.12.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Մեխակյանին: Շնորհավորելով նրան նոր պաշտոնում՝ մարզպետը մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք գործադիր ոլորտում: Նորանշանակ փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով, նշել է, որ մարզպետի ղեկավարությամբ կհաղթահարեն մարզի առջև ծառացած բոլոր մարտահրավերները: Իսկ արդեն նախկին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանին ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը լավագույն...

Ավարտվել են Փարաքարից մինչև Էջմիածին ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները 11.12.2020
Ավարտվել են Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի աջ կողմի երեք առանձին հատվածների (կմ 11+190 - կմ 11+727, կմ 14+400- կմ 15+715 և կմ 16+150- կմ 17+530‚ Փարաքարից մինչև Էջմիածին) միջին նորոգման աշխատանքները: Միջին նորոգման աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Ճանապարհի աջակողմյան հատվածում նախատեսված աշխատանքներն իրականացրել է «Արհովշին» ՍՊԸ-ն‚ իսկ ձախակողմյան հատվածում՝ «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Շինաշխատանքների...

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են 11.12.2020
Նորապատ համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են. շուրջ 500 շահառու ապահովվել է կապույտ վառելիքով: Գազաֆիկացումն իրականացվել է #սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմել է 18 մլն 651.37 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում 1085 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար է անցկացվել, հենասյուներ և բաշխիչ կետ է տեղադրվել: Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է շահառուների...

Դալարիկ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված հինգ սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները` 68 մլն 146.68 հազար դրամ ընդհանուր բյուջեով: • Վերակառուցվել է Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքը` 542.3 քմ մակերեսով: • Վերակառուցվել է համայնքի հանդիսությունների սրահի և մարզասրահի տանիքը` 650 քմ մակերեսով: • Բազմաբնակարան բոլոր 19 բնակելի շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները փոխարինվել են նորերով` տեղադրել են 120 քմ մետաղական...

Մարզպետը գերազանցության մեդալներ է հանձնել մարզի երկու մեդալակիրներին 10.12.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել և գերազանցության ոսկե մեդալներ է հանձնել Խանջյանի միջնակարգ և Արմավիրի 4-րդ ավագ դպրոցների 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներ Արևիկ Աղաբաբյանին և Անի Ստեփանյանին: Դպրոցում ուսանելու տարիներին ունեցած նշանակալի հաջողության համար մարզպետը շնորհավորել է մեդալակիրներին և այդ գործում իրենց կարևոր ներդրումն ունեցած մանկավարժներին ու ծնողներին: Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվել է նաև մեդալակիրների արդեն մասնագիտական...