Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Արմավիր քաղաքի ավագանու 11-րդ արտահերթ նիստին Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Արմավիր քաղաքի ավագանու 11-րդ արտահերթ նիստին](http://armavir.mtad.am/files/n_pics/23421_s.jpg)
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Արմավիր քաղաքի ավագանու 11-րդ արտահերթ նիստին 12.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի քաղաքապետարանում այսօր մասնակցել է քաղաքի ավագանու 11-րդ արտահերթ նիստին: Ողջունելով ներկաներին` մարզպետն ընդգծել է, որ նման ձևաչափով սա առաջին հանդիպումն է կառավարության ներկայացուցչի և տեղեկան ինքնակառավարման մամնի անդամների միջև: Նա նշել է, որ բարձր մակարդակով աշխատանք է իրականացվում մարզի երեք քաղաքապետերի հետ` միաժամանակ կարևորելով ավագանու անդամների հետ նախաձեռնած հանդիպումը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր խոսքում...
![Քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը Քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը](http://armavir.mtad.am/files/n_pics/23397_s.jpg)
Քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը 11.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել 2019-2025 թվականների Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության (ՀՏԶՌ) նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումը, որը գլխավորել է մարզպետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Ողջունելով...
![Ամփոփվել են 2019 թ․ ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները Ամփոփվել են 2019 թ․ ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները](http://armavir.mtad.am/files/n_pics/23386_s.jpg)
Ամփոփվել են 2019 թ․ ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները 10.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու կայանի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից է կայանի պաշարների վերականգնումն ու ԱԷԿ-ի շահագործման ժամկետի...
![Հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն Արմավիր քաղաքի հրապարակում Հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն Արմավիր քաղաքի հրապարակում](http://armavir.mtad.am/files/n_pics/23356_s.jpg)
Հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն Արմավիր քաղաքի հրապարակում 09.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրվա շրջանակում Արմավիր քաղաքի հրապարակում այսօր կազմակերպել էր հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն, որին տեղում ծանոթացել է նաև փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը: Նշենք, որ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով համապետական միջոցառումների ծրագրի շրջանակներում...
![Մարզպետն Էջմիածնում ներկա է գտնվել «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը Մարզպետն Էջմիածնում ներկա է գտնվել «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը](http://armavir.mtad.am/files/n_pics/23347_s.jpg)
Մարզպետն Էջմիածնում ներկա է գտնվել «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը 06.12.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, համայնքի ավագանու և մեծաթիվ հյուրերի հետ Էջմիածնում այսօր ներկա է գտնվել բարերարներ Արամայիս Միրզոյանի, Կարեն և Արման Մկրտչյանների օժանդակությամբ վերանորոգված «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը: Հյուրերին մանկապարտեզի սաներն ու դաստիարակները դիմավորել են տոնական բարձր տրամադրությամբ, ողջույնի խոսքերով, ինքնատիպ երգ ու պարով: Ողջունելով...
![Ընթացքի մեջ են Փարաքար համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները Ընթացքի մեջ են Փարաքար համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները](http://armavir.mtad.am/files/n_pics/23327_s.jpg)
Ընթացքի մեջ են Փարաքար համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները 06.12.2019
ՀՀ կառավարության աջակցությամբ Փարաքար համայնքում ընթանում են կենտրոնական փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն 135,759.0 հազար դրամ է, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 61,091.55 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 74,667.45 հազար դրամ: Ծրագրի շրջանակներում կատարվել է չորրորդ կարգի գրունտի մշակում և տոփանումով ետլիցք մայթերում, որին էլ հաջորդել է բետոնե եզրաքարերի տեղադրումը, 4600 քմ բազալտե խճի հիմնատակի իրականացումը...