Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ ՀԱմբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-֊ի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի և «Եզդիների կողքին» նախաձեռնության հեղինակ Գրետա Ալեքսանյանի հետ: Հանդիպմանը Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ քննարկվել են Արմավիրի մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված համագործակցային մի շարք հարցեր, իսկ Գրետա Ալեքսանյանի հետ՝ Եզդիական կրթամշակութային կենտրոնների ստեղծմանն ուղղված կազմակերպչական բնույթի մանրամասներ։...

Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթի արդյունքները. նախարար Վահրամ Դումանյանն այսօր պարգևատրել է մրցանակակիր դարձած մասնակիցներին և թիմերին: Մրցույթի ամփոփման արդյունքում պետական մարմինների աշխատակիցների միջև տղամարդկանց անհատական պայքարում 4-րդ տեղ է զբաղեցրել և հուշանվերով պարգևատրվել Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արտակ Առաքելյանը: ՏԻՄ-երի...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին այցելել է Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին: Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները,...

30 տարի տևած դադարից հետո Նոր Արտագերս համայնքում մանկապարտեզ է բացվել 26.03.2021
30 տարի տևած դադարից հետո Նոր Արտագերս համայնքում մանկապարտեզ է բացվել. ծրագիրն իրականացվել է համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ: Նոր Արտագերսի համար երկար սպասված իրադարձությանը ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Համայնքապետ Խաչատուր Ջանազյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է, որ 40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցվել է...

Մարզպետարանի աշխատակիցներից կազմված խումբը մասնակցել է հրաձգության հանրապետական մրցույթին 25.03.2021
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներից կազմված խումբը «Ասպար Արմս» հրաձգարանում մասնակցել է մարտի 22-25-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին: Մրցույթին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների 58 աշխատանքային խումբ, ընդհանուր առմամբ, 396 աշխատակից: Արմավիրի...

ՏԿԵ նախարարը և մարզպետը հետևել են մարզում ընթացող ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքներին 23.03.2021
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՏԿԵՆ ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ, եղել ստորին Հրազդան ջրանցքի, Թալինի մայր ջրանցքի բաժանարարի և Թալինի մայր ջրանցքի վերակառուցման շինհրապարակներում։ Պատասխանատուները նախարարին տեղեկացրել են, որ Արմավիրի մարզում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, ոռոգվող հողատարածքների ավելացմանը...