Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանն այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր

Դավիթ Խուդաթյանն այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր 21.04.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր, որտեղ հետևել է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում...

2025 թվականի ընթացքում արդեն վեցերորդ մանկապարտեզը բացվեց Արմավիրի մարզում

2025 թվականի ընթացքում արդեն վեցերորդ մանկապարտեզը բացվեց Արմավիրի մարզում 21.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։ Մանկապարտեզն իր դռները բացեց 70 երեխայի առջև, ովքեր հնարավորություն կունենան սովորել հիմնանորոգված նախադպրոցական հաստատությունում։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը, որը ներառում է նաև բակի...

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Մեծամոր համայնքի Մրգաշատ, Ալաշկերտ և Շենավան բնակավայրեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Մեծամոր համայնքի Մրգաշատ, Ալաշկերտ և Շենավան բնակավայրեր 21.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Մեծամոր համայնքի Մրգաշատ, Ալաշկերտ և Շենավան բնակավայրեր։ Մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է պետական միջոցներով Մրգաշատ-Ալաշկերտ-գ.Արմավիր (Տ-3-16) տեղական...

Նախարարը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին

Նախարարը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին 21.04.2025

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Արմավիր համայնքում, որտեղ հետևել է պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին: Խանջյան գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր...

Քո վճարած հարկերով

Քո վճարած հարկերով 19.04.2025

Հարգելի՛ քաղաքացի, քո վճարած հարկերի շնորհիվ Արմավիրի մարզում 2023-2024 թթ. ընթացքում բացվել է 4 դպրոց, 8 դպրոցի մարզադահլիճ, 1 մարզադպրոց, 13 մանկապարտեզ, հիմնանորոգվել է շուրջ 98․8 կմ ավտոճանապարհ։ 

Մարզում տեղակայված  հուշարձանների մաքրման, լվացման, ինչպես նաև դրանց հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ են իրականացվել

Մարզում տեղակայված հուշարձանների մաքրման, լվացման, ինչպես նաև դրանց հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ են իրականացվել 18.04.2025

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ իրականացվել է մարզում տեղակայված հուշարձանների մաքրման, լվացման, ինչպես նաև դրանց հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել ուսումնական հաստատությունների աշխատակիցնրն ու աշակերտները։ Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր։ 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-14 11:05:58