Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 25.04.2026
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ քաղաքացու օրվա առթիվ: Յուրաքանչյուր պետության խորհրդանիշներն ազգային օրհներգն է, զինաննշանն ու դրոշը, Սահմանադրությունը, պետական կառավարման ամուր ու կայացած օղակները, իսկ այդ պետության հիմնադիրը քաղաքացին է ու նրա ազատ կամարտահայտությունը: Քաղաքացին է որոշում ներքին ու արտաքին քաղաքականությունն ու այն պատվիրակում պետական, քաղաքական մարմինների իրականացնելու համար: Հայաստանի կառավարությունն ամենօրյա ռեժիմով ջանքեր...

Հիշատակի և խոնարհման արարողություն Արմավիրում 24.04.2026
Արմավիրի քաղաքային զբոսայգում՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ապրիլի 24-ի խորհրդանշական օրվա առթիվ մատուցվել է սուրբ պատարագ։ Արարողությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ՝ միավորված նույն զգացումով՝ խոնարհվելու և ոգեկոչելու մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն...

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 24.04.2026
Այսօր ողջ հայ ժողովուրդը 111-ամյա հեռավորությունից սգում է 1915-1923 թվականին ազգային փոքրամասնությունների և հատկապես հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վիշտը: Հայաստանում և աշխարհում դժվար է գտնել գեթ մեկ հայի, ում մեծերն իրենց վրա զգացած չլինեն ցեղասպանության հետևանքները: Իմ կարծիքով այս ամենի պատասխանը պետք է լինի հիշելը` ոչ միայն յուրաքանչյուր տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բարձունքում ծաղիկներ խոնարհելով, այլ մեր սերունդերին...

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացվել է բաց դռների օր 23.04.2026
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացվել է «Բաց դռների օր» միջոցառումը, որի շրջանակում ձևավորվել է արդյունավետ հարթակ ուսանողների, ապագա դիմորդների և գործատուների անմիջական շփման համար։ Քոլեջի բակում կազմակերպված տաղավարներում ներկայացված էին ինչպես տարբեր կազմակերպություններ և գործարարներ, այնպես էլ քոլեջի ուսանողները, ովքեր ներկայացրել են իրենց մասնագիտական բաժինները, ձեռքբերումներն ու ուսումնական գործընթացի առանձնահատկությունները։ Ուսանողները հնարավորություն...
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։ Կրթություն. ՀՀ բոլոր դպրոցներում սովորողները կիրականացնեն ուսումնական նախագծեր՝ «Մենք ենք մեր...

Աշխատանքային հանդիպում՝ առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ 22.04.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային հանդիպում մարզում գործող բժշկական կենտրոնների և բուժամբուլատորիաների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման օրակարգում ընդգրկված էին առողջապահության ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ պատվաստումների ցուցանիշների քննարկում, դեղերի շրջանառության գործընթացների կազմակերպում, քաղաքացիների կողմից բարձրացված բողոքների ուսումնասիրություն և դրանց արձագանքման ընթացակարգեր։...


