Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրեր առաջ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող արմավիրցի ծանրորդները նվաճել են նոր մեդալներ։ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի բնակիչ է, երկամարտում գրանցելով 406 կգ արդյունք՝ արժանացել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչման։ Սիմոն Մարտիրոսյանը պոկում և հրում վարժություններում նվաճել է նաև...
Արմավիրի մարզում ավարտվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների առաջնության մարզային փուլի խաղերը, որոնց արդյունքում հաղթող են Մեծամորի Ս. Գալստյանի անվան վարժարանի և Արշալույսի Ս․ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմերը: Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներից կազմված մարզային հավաքական թիմն Արմավիրի մարզը կներկայացնի մարզական առաջնության հանրապետական փուլի խաղերում: Հանրապետական փուլի...
Ապրիլի 22-ին «Ճախրուկ» էթնո երաժշտախումը համերգային ծրագրով հանդես եկավ Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում: Երաժշտախմբում նվագում և երգում էին Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաները: «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը հիմնել են Աննա և Անահիտ Մխիթարյանները։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ողջունեց երաժշտախմբի սաներին և կազմակերպիչներին՝...

Արգիշտի Մեխակյանն անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը 21.04.2025
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները մարզի ղեկավարին զեկուցել են իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները: Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի...

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ 21.04.2025
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ՝ հետևելու պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուների հետ նախարարը ծանոթացել է մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին։ Առաջին կանգառը եղել է Արաքս...

Դավիթ Խուդաթյանն այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր 21.04.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր, որտեղ հետևել է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում...


