Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արևիկ, Արտիմետ և Պտղունք համայնքներում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները: Արևիկում ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում գազաֆիկացվել են համայնքի նոր բնակեցված թաղամասի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 28-րդ և 30-րդ փողոցները` պետություն-համայնք հավասար` 11 մլն 351 հազարական դրամ համաֆինանսավրմամբ: Արտիմետում էլ գազաֆիկացվել են Րաֆֆու և Բակունցի փողոցները, որի արդյունքում համայնքն արդեն ամբողջությամբ ապահովվել է կապույտ վառելիքով: Արտիմետում գազաֆիկացման...

Ավարտվել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները 02.12.2020
Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքում ավարտվել են 2020 թվականին հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. ամբողջությամբ բարեկարգվել է մանկապարտեզի բակը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 808.43 հազար դրամ` պետություն-համայնք 7 մլն 904.2 հազարական դրամ համաֆինանսավորմամբ: Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է մանկապարտեզի տարածքը, անցկացվել է ոռոգման համակարգ, վերանորոգվել է շենքի դիմային հատվածն ու...

Ավարտվել են Մայիսյան համայնքի Սարգսի անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները 02.12.2020
Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է Մայիսյան համայնքի Սարգսի անվան թաղամասի գլխավոր փողոցը` անվտանգ երթևեկ ապահովելով շուրջ 1450 շահառուի և տրանսպորտային միջոցների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 46 մլն 987.425 հազ. դրամ, այդ թվում` 45%-ը` 21 մլն 144.341 հազ. դրամը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 55%-ը` 25 մլն 843.084 հազ. դրամը, համայնքի մասնակցությունը: Իրականացված աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է 7500 քմ մակերեսով 1500 մ երկարությամբ...

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան 01.12.2020
Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան. Դաշտում 2019 թվականին սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի՝ տրակտորի օգտագործման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 4 մլն 915.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 39%՝ 1 մլն 915.0 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 61%` 3 մլն դրամ: Կողբավաում էլ գյուղատնտեսական աշխատանքների...
Արմավիրի մարզ Ալաշկերտի, Լեռնագոգի և Քարակերտի թիվ 2 դպրոցները «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել և համալրվում են նոր մարզագույքով. Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:...

Շուտով կավարտվի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը 27.11.2020
Ավարտին են մոտենում Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: 983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ ընթանում են ճանապարհի եզրերի կանաչապատ հատվածի հողաշինարարական աշխատանքներ: Հավելենք, որ հետագա...


