Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

20 տարի տևած դադարից հետո Արևաշատ համայնքը կրկին մանկապարտեզ կունենա 14.07.2020
20 տարի տևած դադարից հետո Արևաշատ համայնքը կրկին մանկապարտեզ կունենա. համայնքի փոքրիկներին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կընձեռվի: Ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականների. ընթացքում: Առաջին փուլում կկատարվեն հողային աշխատանքներ, կպատրաստվեն միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, կկառուցվի տանիքը կտեղադրվեն դռներն ու պատուհանները: Իսկ երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ներքին և արտաքին կոյուղու անցկացում, էլեկտրամատակարարում,...

Հայթաղում ևս երկու փողոց կգազաֆիկացվի. համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով 13.07.2020
Հայթաղ համայնքի Տիգրան Մեծ և Պարույր Սևակ փողոցները կգազաֆիկացվեն. համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով: Գազաֆիկացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն 053.22 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 5 մլն 026.61 հազարական դրամ: Նախատեսվող աշխատանքների շրջանակում 534 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար կանցկացվի, որի արդյունքում ևս 50 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվելու գազամատակարարման...

Կհիմնանորոգվի Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը նախ ծանոթացել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն...

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կարիքների համար ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով Արմավիրի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ՝ էլեկտրոնային գնումների Armeps ( www.armeps.am ) համակարգի միջոցով: 1-ին ԼՈՏ Արմավիրի տարածաշրջան ✅ Մեծամոր քաղաքային համայնքի մի շարք փողոցների ասֆալտապատում ✅ Մրգաշատ համայնքի 13-րդ փողոցի մի հատվածի ասֆալտապատում ✅ Հացիկ համայնքի 16-րդ փողոցի բարեկարգում, ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում և փոսային...

30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելաջրով 10.07.2020
30 տարի տևած դադարից հետո սահմանամերձ Բագարան համայնքը կրկին կապահովվի խմելաջրով. բագարանցիներն այլևս ստիպված չեն լինի խմելու ջրի կարիքը հոգալ համայնքից ավելի քան 1 կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից: Համայնքում խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականների ընթացքում: Առաջին փուլն ընդգրկում է աղբյուրակապի և դրանից սնուցվող ջրագծի, իսկ երկրորդը՝ ջրամատակարարման ցանցի և մուտքագծերի կառուցումը: Ջրամատակարարման համակարգի...

Լուսագյուղ համայնքում արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի 10.07.2020
Լուսագյուղ համայնքում արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի. համայնքում տարեկան 32600 կիլովատ-ժամ էներգիա կարտադրվի: Արևային էլեկտրակայանի տեղադրման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 051 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 4 մլն 025.5 հազարական դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա ձյան շերտի նկատմամբ դիմացկուն և թույլ լուսավորության դեպքում կայուն աշխատող սեփական էներգիայի աղբյուր, ինչը...