Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ 08.03.2019

Սիրելի տիկնայք, տատիկներ, մայրեր և քույրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Անհիշելի ժամանակներից հայ կինը եղել է ընտանեկան ջերմության և ավանդույթների իրական կրողն ու շարունակողը: Ինչ խոսք, ոչ միշտ է ասվում այդ մասին, սակայն նկատելի և անգնահատելի է ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի առաքելությունը: Ձեր շնորհիվ է, որ ընտանիքը շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը: Սիրելի կանայք, դուք շարունակում եք ձեր...

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում 07.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր անակնկալ այց է կատարել Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Տնօրեն Անդրանիկ Նահապետյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կրթօջախում, ծանոթացել ընդհանուր պայմաններին, հետևել դասապրոցեսներին: Ավագ դասարաններում Համբարձում Մաթևոսյանին մտահոգել է աշակերտների բացակայությունների թիվը, որի առանչությամբ դպրոցի տնօրենին հանձնարարվել է հետևողական լինել աշակերտների հաճախելիության հարցում և բացառել անհարգի բացակայությունները: Մարզպետը...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 07.03.2019

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 9-ը քաղաքացի, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են դրամական օգնության, աշխատանքի տեղավորման, ինչպես նաև սոցիալական և ներդումային մի շարք հարցերի լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի...

Արևադաշտի միջնակարգ դպրոցն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով

Արևադաշտի միջնակարգ դպրոցն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով 05.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հետևողական աշխատանքներ է իրականացնում մարզի հանրակրթական դպրոցները գազաֆիկացնելու և ջեռուցման լոկալ համակարգով ապահովելու ուղղությամբ: Շահումյանի, Թաիրովի և Երասխահունի միջնակարգ դպրոցների ջեռուցման խնդիրը լուծելուց հետո այսօր արդեն վերջնական լուծում է ստացել Արևադաշտի միջնակարգ դպրոցի գազաֆիկացման և ջեռուցման ներքին համակարգի կառուցման հարցը: Արևադաշտի միջնակարգ դպրոցը գազաֆիկացվել է ուսումնական գծով պետական պատվերի շրջանակում 2018-2019 թվականներին հատկացված...

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն 05.03.2019

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը, համագյուղացիների դժգոհությունների և համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով, 2018 թվականի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը բավարարվել Էր: 2019 թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը և 50 ձայնի տարբերությամբ...

 Մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Ամասիա համայնքում իրականացվում է խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում

Մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Ամասիա համայնքում իրականացվում է խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում 04.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ ՀՀ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23