Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման վերաբերյալ հուշաթերթ

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման վերաբերյալ հուշաթերթ 06.07.2020

 I. Ինչ է թունաքիմիկատը 1. Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ: II. Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից 2. Թունաքիմիկատներ գնելիս՝ 1) Հետևե՛ք...

Ջրարբիում ճանապարհի վերակառուցման ծրագիր կիրականացվի

Ջրարբիում ճանապարհի վերակառուցման ծրագիր կիրականացվի 06.07.2020

Ջրարբի համայնքում 735 մ երկարությամբ ճանապարհ կվերակառուցվի. անվտանգ երթևեկ կապահովվի հետիոտների և վարորդների համար: Ճանապարհի վերակառուցումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 93 մլն 325.1 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 46 մլն 647.1 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 24.3%` 22 մլն 678 հազ. դրամ, իսկ մասնավորի կողմից ներդրումը` 25.7%` 24 մլն դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կիրականացվի...

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի 03.07.2020

Արգավանդ համայնքում հակակարկտային երկու կայան կկառուցվի, բացի այդ, կտեղադրվեն արևային համակարգեր և փողոցները կապահովվեն լուսավորությամբ: Հակակարկտային կայանների կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 500 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 3 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60%` 5 մլն 100 հազ. դրամ: Հակակարկտային կայանների տեղադրմամբ համայնքում կապահովվի ևս 300 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում` նպաստելով...

Մարդասիրական օգնություն՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունից

Մարդասիրական օգնություն՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունից 03.07.2020

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով Արմավիրի մարզպետարանի հետ, #COVID-19 համավարակի սոցիալական ազդեցության հետևանքները մեղմելու շրջանակում հունիսի 26-ից հուլիսի 2-ը ներառյալ սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տեսքով մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածաշրջանների 594 միայնակ և անժառանգ տարեցների, թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի ընտանիքների: ✅ Արմավիրի տարածաշրջան - 249 փաթեթ ✅ Վաղարշապատի...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն  այցելել է մարզում տեղակայված քննական կենտրոններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է մարզում տեղակայված քննական կենտրոններ 02.07.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է «Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց» և «Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում տեղակայված քննական կենտրոններ` ծանոթանալու «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունների ընթացքին: Մարզպետը հանդիպել է քննական հանձնաժողովների պատասխանատուներին, հետաքրքրվել քննական գործընթացի կազմակերպմանը և հակահամաճարակային կանոների պահպանմանը վերաբերող մանրամասներով`...

Կբարեկարգվեն և կասֆալտապատվեն Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածը, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերը

Կբարեկարգվեն և կասֆալտապատվեն Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածը, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերը 02.07.2020

Ակնալիճ համայնքում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ են կրում` տարեցտարի բարելավվելով բնակչության կենսամակարդակը: Նախորդ երկու տարիներին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների շարունակությունն է հանդիսանում Շահումյան փողոցի մի հատվածի, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերի բարեկարգման և ասֆալտապատման ծրագիրը: Նշված ծրագրի կարևորության և դրա իրագործման հնարավորություններին վերաբերող մանրամասները մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ակնալիճ համայնքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 18:00:04