Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 16.01.2020
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները փոխմարզպետին դիմել են Էջմիածին քաղաքում վերականգնողական կենտրոն բացելու գործընթացին աջակցություն ցուցաբերելու, բնակելի տան գազաֆիկացման, 2019 թվականի կարկտահարության հետևանքով կրած վնասի փոխհատուցման հետ կապված հարցերով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի...

Ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված նախատեսվող նախնական ծրագրեր 14.01.2020
Արմավիրի մարզի գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի բարելավման նպատակով ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով և Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ նախնական նախատեսված է իրականացնել 75 ծրագիր, այդ թվում` Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի 41 համայնքում կվերանորոգվի 91630 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց` համայնքների 10-ը % համաֆինանսավորմամբ: Պետական...

Արմավիրի մարզում նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում 13.01.2020
Արմավիրի մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում, այդ թվում` Մ-5 Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա մարզային նշանակության ճանապարհի 3,0 կմ հատվածի հիմնանորոգում: Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ճանապարհի 2,07 կմ հատվածի հիմնանորոգում: Մ-5 Երվանդաշատ-Բագարան մարզային նշանակության ճանապարհի 4,5կմ հատվածի հիմնանորոգում: Մ-9, Մ-1 Թալին-Քարակերտ-Թուրքիայի...

Քննարկվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերին վերաբերող հարցեր 10.01.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակմանը, ներկայացմանը, քննարկմանն ու հաստատմանը վերաբերող հարցեր: Ողջունելով ներկաներին` մարզպետը բոլորին ցանկացել է ձեռքբերումներով և հաջողություններով լի տարի` ընդգծելով, որ 2019 թվականն Արմավիրի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 30.12.2019
Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Միասնական և բավականին արդյունավետ աշխատանքի արդյունքում ամփոփում ենք մեր մարզի համար աննախադեպ ձեռբերումներով և հաջողություններով առանձնացող մի տարեթիվ, որն ամուր հիմք է նախապատրաստել ավելիին հասնելու և մարզային տնտեսությունը զարգացման նոր մակարդակի վրա դնելու համար: Ուստի եկեք ամրագրենք, որ 2020 թվականն Արմավիրի մարզը ներկայացնող...

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 25.12.2019
Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել և նվերներ է հանձնել մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին: Ջերմ և անմիջական հանդիպման ընթացքում մարզպետը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով և ապագայի հետ կապված ծրագրերով` վստահեցնելով, որ մարզային իշխանությունը միշտ նրանց կողքին է` պատրաստ միասնական կերպով հաղթահարելու բոլոր խնդիրները: Շնորհավորելով երեխաներին գալիք տոների կապակցությամբ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ցանկացել է, որ...