Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզի տնտեսությունում գերակշռողը գյուղատնտեսության ոլորտն է: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2018 թվականին կազմել է 176.3 մլրդ. դրամ, իսկ 2019-ին` 179.4 մլրդ. դրամ` հանրապետության ցուցանիշի 21%-ը: Արմավիրի մարզն այս ցուցանիշով առաջատար է մյուս մարզերի ցանկում: 2019 թվականին Արմավիրի մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են. շինարարություն՝ 8.7% արդյունաբերություն՝ 5.1%...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 06.02.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 7 բնակիչ, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են առողջական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ինչպես նաև անձնական բնույթի հարցերով: Քաղաքացիների ներկայացրած հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և...

Արմավիրի մարզում 2019 թվականի համեմատությամբ գերազանցվել են սուբվենցիոն ծրագրերի և քանակական, և գումարային ցուցանիշները: Սա մարզի համար հերթական աննախադեպ ցուցանիշն է, որ հիմք է տալիս ասելու, որ նախորդ տարի գրանցված ոլորտային բացառիկ հաջողությունները գերազանցվելու են` կյանքի ու կենսագործունեության նոր որակ ապահովելով մարզի ազգաբնակչության համար: Թվային և գումարային տվյալները հետևյալն են. 2020 թվականին ՏԿԵ նախարարության հաստատմանն է ներկայացվել 86 սուբվենցիոն ծրագիր`...

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում 05.02.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման...

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի պատասխանատուների հետ, որին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը, Արմավիրի և Մեծամորի քաղաքապետերը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որն ապահովում է շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքում նոր էներգաարդյունավետ...

Մարզում անասնագլխաքանակի բավականին մեծ աճ է գրանցվել 01.02.2020
Արմավիրի մարզում 2020 թվականի հունվար ամսին իրականացված անասնագլխաքանակի հաշվառման ցուցանիշների համաձայն՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ անասնագլխաքանակի բավականին մեծ աճ է գրանցվել: Հաշվառման տվյալները հետևյալն են. Խոշոր եղջերավորների թիվն ավելացել է 2183-ով (2019-ին`52072, 2020-ին` 54255) Խոզերի թիվն ավելացել է 3496-ով (2019-ին`25920, 2020-ին` 29416) Ոչխարների թիվն ավելացել է 11252-ով (2019-ին`102536, 2020-ին` 113788) Թռչունների թիվն...