Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում 06.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։ Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման և...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2019
Սիրելի ուսուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Այս տոնական օրը եւս մեկ հրաշալի առիթ է մեր երախտագիտությունը ձեզ հայտնելու եւ ձեր վաստակի առջեւ խոնարհվելու համար: Ինքներդ գիտեք, որ ձեր դերն անփոխարինելի է մեր կյանքում, քանի որ հենց ձեզ է վերապահված սերունդներին կրթելու եւ հայեցի դաստիարակելու պատվաբեր առաքելությունը։ Դրանով է պայմանավորված, որ դպրոցը` ի դեմս ձեզ, շարունակում է մնալ պետության եւ ժողովրդի ապագան կերտող դարբնոցը։ Սիրելի...

Հանդիպում-քննարկում` գյուղատնտեսության ապահովագրության ներդրման տեղեկատվական արշավի շրջանակներում 02.10.2019
Սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղող եւ ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Ծրագիրը համակարգելու է «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» հասարակական կազմակերպությունը` համագործակցելով ՀՀ կառավարության, ապահովագրական ընկերությունների եւ միջազգային դոնորների հետ: Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի, Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի եւ ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների եւ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր...

Հայասատանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել է Բաղրամյանի տարածաջրջանի Մյասնիկյան համայնքում գործող «Քեւօրք եւ Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն»-ի լաբորատորիան եւ 5-րդ Հայկական բժշկական առաքելության շրջանակում, ամերիկահայ Միշել Թութելյանի նվիրատվությամբ վերազինվել արդիական բժշկական սարքավորումներով: Իրականացված վերանորոգման աշխատանքներին եւ նվիրաբերված բժշկական սարքավորումներին (ուլտրաձայնային հետազոտման եւ...

Մարզպետը շնորհավորանքի խոսք է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2019
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ի սրտե եւ լավագույն ցանկություններով շնորհավորում եմ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին` անչափ կարեւորելով նրանց անուրանալի դերակատարումը մեր կյանքում, մերօրա հաջողությունների եւ ձեռքբերումների գործում: Սիրելի տատիկներ եւ պապիկներ, դուք ձեր տարիների վաստակով երջանիկ ծերություն ունենալու, արժանապատիվ կյանքով ապրելու մեծ իրավունք եք վաստակել: Հավատացած եղեք, որ այսօր մեր իշխանություններն անում են հնարավորը` ձեզ արժանին մատուցելու, ձեր կյանքն ու...